Սեյրան ՕՀԱՆՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՐԺԵԶՐԿՈՒՄ Է ԲԱՆԱԿՆ ՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Ազգ-բանակ բանաձևն ազգ-նահատակի տրամաբանական շարունակություն համարելը նշանակում է լինել անհայրենիք, անպատասխանատու, անբարոյական։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթը։
Փաշինյանը երեկ Ազգային ժողովի ամբիոնից խոսեց ազգ-բանակ հայեցակարգի մասին՝ այն անվանելով ազգ-նահատակ բանաձևի տրամաբանության շարունակություն։
Օհանյանի կարծիքով՝ հենց Փաշինյանն է մեր ազգը դարձրել ազգ-նահատակ, իսկ նման գործողություններով ուզում է մեզ վերջնականապես ոչնչացնել, որ տարածաշրջանում այլևս չլինենք սուբյեկտ։ Պաշտպանության նախկին նախարարը բացատրում է ազգ-բանակ բանաձևը․ ըստ նրա՝ համաժողովրդական բանակի վերածվելու պատրաստակամությունն է, որն էլ անձի հայրենասիրական մղումներից ու նաև Սահմանադրությունից է բխում՝ պարտքը տալ հայրենիքի պաշտպանության համար։
«Յուրաքանչյուր անձի ընդգրկումը պաշտպանության գործում նշանակում է մասնակից լինել պաշտպանական քաղաքականությանը բոլոր ոլորտներում․ դա միայն բանակը չէ։ Այդ քաղաքականությունը տարբեր ոլորտներ է ընդգրկում՝ քաղաքականություն, տնտեսություն, տարբեր ուղղություններ, որոնք ձևավորում են պետության հզորությունը։ Գոյություն ունի պետության հզորությունների հաշվարկման գործակից, որում ընդգրկվում են տարածքը, բնակչությունը, տնտեսությունը՝ գումարած բանակը, բազմապատկած ազգի ռազմավարական նպատակով և հավաքական կամքով։ Նրա գործողությունները բերում են մի այնպիսի մթնոլորտի, որտեղ հավասարության և անտարբերության նշան է դրվում այս բոլորի առջև»,- նշեց Օհանյանը։
Նա անբարոյականություն է համարում վարչապետի մեկ այլ բանաձևը, որով փորձ է արվում հավասարեցնել հարկ վճարողին և հանուն հայրենիքի պայքարող հերոսին։ Հարկատուն կարող է լինել օրինապահ քաղաքացի, բայց նա դա անում է պարտադրանքի ներքո։ Հարկերից բողոքում են, բոլորը չէ, որ պատրաստակամությամբ են այն վճարում։
«Հարկ վճարելը պարտադիր է, իսկ հերոսության գնում են կամավոր։ Դրանում տոկունությունից, խիզախությունից բացի անձնազոհության պատրաստակամություն էլ կա։ Այսպես Փաշինյանն արժեզրկում են մեր ամենակարևոր կառույցները, որ կերտել են մեր պատմությունը»,- շեշտեց պաշտպանության նախկին նախարարը։
Անդրադառնալով կառավարության ղեկավարի մեկ այլ հայտարարությանը, թե սրբացնում ենք բանակը՝ Օհանյանն ընդգծեց՝ այո՛, որովհետև սուրբ են նաև մեր հայրենիքը, պատմությունը, սահմանները, անվտանգությունը, հերոսները։ Միաժամանակ դա չի նշանակում, թե նախկին իշխանություններն իրականությունից կտրված են եղել։ Ըստ Օհանյանի՝ եթե կտրված լինեին, գործուն քայլեր չէին ձեռնարկի բանակի զարգացման ուղղությամբ, եթե հակառակորդին թերագնահատեին, չէին կարողանա գնահատել իրավիճակն ու արդյունքում ճիշտ որոշումներ ընդունել, հաջողությունների հասնել։
«Մինչև Փաշինյանի գալը մենք եղել ենք և՛ հաղթանակած, և՛ մրցունակ, ու դա ցույց ենք տվել մեր սահմանների պաշտպանության գործում, բանակի զարգացմամբ, միջազգային միջոցառումների ժամանակ էլ մեր տեղն ու դերն անընդհատ բարձրացնելով»,- հավելեց նա։
Այսօր թեպետ անվտանգության ապահովման ոլորտում որոշ քայլեր արվել են և շարունակվում են, սակայն Օհանյանը 44-օրյա պատերազմին հաջորդող ժամանակը կորսված հնարավորությունների ժամանակահատված է համարում։ Նա վստահ է՝ կարող էին ավելի մեծ ներդրումներ և գործուն քայլեր արվել անվտանգության ապահովման ճանապարհին։
Նրա խոսքով` այսօր ունենք իշխանություն, որը որոշումներ է ընդունում՝ հաշվի չառնելով ռազմաքաղաքական իրավիճակը, անվտանգության միջավայրը և առաջնահերթությունները։ Թուրք-ադրբեջանական տանդեմն էլ գտել է այն թույլ իշխանությանը, որը դրսում ոչինչ չի կարողանում անել, միայն հոխորտում է ընտանիքի անդամների վրա, ուստի շարունակում է պահանջների շարքը։ Օհանյանը հիշեցրեց՝ նրանց պահանջների թվում է նաև բանակից հրաժարվելը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-07 19:47
Уголовный суд общей юрисдикции Еревана признал виновным Тиграна Дрмеяна по делу об оскорблении жены премьер-министра Никола Пашиняна Анны Акопян у мемориального комплекса «Цицернакаберд» 24 апреля 2024 года.
-
2025-05-07 19:45
Управление аэропортов Индии, правительственное учреждение, сообщает, что 18 из 137 аэропортов, которыми оно управляет, остаются закрытыми.
-
2025-05-07 19:43
Директору Театра юного зрителя Эмину Торосяну направлено уведомление об одностороннем расторжении трудового договора. В интервью Новости Армении - NEWS.am Эмин Торосян сообщил, что в уведомлении говорится, что в отчете за первый квартал возникла проблема с предоставлением 1200 приглашений или бесплатных входных билетов.
-
2025-05-07 19:41
Церковь в приграничном селе Воскепар была огорожена в связи с подготовкой к разминированию территории. Об этом заявил премьер-министр Армении Никол Пашинян во время правительственного часа в парламенте, отвечая на вопрос депутата от блока "Айастан" Гарника Даниеляна о ходе делимитации границы.