Պղնձի համաշխարհային պահանջարկը կարող է աճել Չինաստանում կայացած համաժողովից հետո
Պղնձի շուկայի համար մոտ ժամանակներս ամենանշանակալի իրադարձություններից մեկը տնտեսական գործունեության վերաբերյալ ամենամյա կենտրոնական համաժողովն է։ Գրում է Livemint ոլորտային հարթակը՝ վկայակոչելով Reuters–ին:
Նշենք, որ այս տարվա սեպտեմբերի վերջին պղնձի համաշխարհային գները (լոնդոնյան LME բորսայի գնանշումներով) մեկ տոննայի դիմաց աճել են մոտ 9 հազար դոլարից մինչև 10 հազար դոլար։ Այդ ժամանակ Չինաստանի Ժողովրդական բանկն ի աջակցություն շինարարության ոլորտի, հայտարարեց դրամավարկային քաղաքականության ամենանշանակալի մեղմացման մասին Covid–19 համավարակից ի վեր։
Գները հետո նորից սկսեցին նվազել, քանի որ ՉԺՀ իշխանությունների կողմից տնտեսության համար կիրառվող խթաններն այնքան էլ նշանակալի չէին, որքան ակնկալում էին ներդրողները, ինչը նշանակում է, որ դրանք չեն հանգեցրել պղնձի սպառման բավականին ուժեղ աճի։ Հայտնի է, որ Չինաստանում պղնձի սպառումը բավականին մեծ ծավալների է հասնում, և այս երկրի ազդեցությունը պղնձի համաշխարհային գների վրա էական է:
Նշենք, որ պղնձի խտանյութը (մաքուր պղնձի կիսաֆաբրիկատ) շարունակում է մնալ Հայաստանի արտահանման կարևորագույն ապրանքներից մեկը։ 2023 թվականին դրա արտահանման ծավալը կազմել է 483 մլն դոլար։ Դա զգալիորեն պակաս է նախորդ տարիների մակարդակից (նախկինում հիմնականում այդ ծավալները գերազանցում էին տարեկան 600 մլն դոլարը)։ Պետք է հաշվի առնել, որ 2022 թվականի 1–ին կիսամյակում պղնձի գները զգալիորեն բարձր էին, քան տարեվերջում, ինչպես նաև 2023 թվականի ընթացքում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 11:02
Соединенные Штаты непосредственно вовлечены в процесс открытия так называемого "Зангезурского коридора". Такую точку зрения в беседе со Sputnik Армения высказал политолог Сергей Мелконян. Отметим, что несколько дней назад посол США в Турции Томас Баррак заявил, что считает теоретически возможной передачу дороги из Азербайджана в Нахиджеван через Сюникскую область под американское управление.
-
2025-07-18 10:52
Палата представителей Бельгии на пленарном заседании 17 июля приняла резолюцию, осуждающую военное нападение Азербайджана на армян Арцаха и нарушение международного права. Резолюция принята единогласно, сообщает корреспондент «Арменпресс» в Брюсселе.
-
2025-07-18 10:51
Сравнение революции 2018 года в Армении с попытками сместить Католикоса Гарегина II неуместно, поскольку речь идет о разных системах. Такое мнение в беседе со Sputnik Армения выразил богослов, преподаватель кафедры истории и теории религии Ереванского госуниверситета, историк Вардан Хачатрян.
-
2025-07-18 10:41
Армянскую диаспору по всему миру ограничили в правах и отобрали право голоса, для голосования гражданам Армении нужно прилететь в страну, заявил в интервью РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.