Կարեն ՇԱՀՆԱԶԱՐՈՎ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԻԱԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԴԱՇԻՆՔՆ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր Կարեն Շահնազարովը Ռաս Էլ-Խայմայում (ԱՄԷ) Վերոնայի XVII Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում Alpha News-ին մեկնաբանել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում առկա ճգնաժամը:
-Հայաստանն ու Ռուսաստանն արդեն անցե՞լ են «անվերադարձ կետը» դաշնակցային հարաբերություններում։
Հուսով եմ, որ ոչ: Այո, ես էլ եմ դա նկատում և, ընդհանրապես, անկեղծ ասած, դա ինձ շատ է տխրեցնում, որովհետև, իմ կարծիքով, Հայաստանի ժողովրդի՝ ընդհանրապես ինքնիշխանություն ունենալու, զարգանալու միակ հնարավորությունն, այնուամենայնիվ, Ռուսաստանի հետ դաշինքն է։
Սրան այլընտրանք չկա։ Եվ այն դիրքորոշումը, որն այսօր զբաղեցնում է Հայաստանի քաղաքական վերնախավն, այն, անկեղծ ասած, ինձ զարմացնում է։ Բայց ես, այնուամենայնիվ, հույս ունեմ, որ, ինչպես ասում եք, «անվերադարձ կետ» դեռ չկա: Չնայած, կարծում եմ, որ դա կարող է պատահել: Ես Ձեզ դա կասեմ: Ես կիսով չափ հայ եմ, իհարկե, ռուսահայ եմ, մայրս ռուս է, բայց, իհարկե, Հայաստանը, հայ ժողովրդի ճակատագիրն ինձ հուզում է, անշուշտ։
-Դուք հաճախ եք շփվում ինչպես Ռուսաստանի ստեղծագործ մտավորականության, այնպես էլ քաղաքական փորձագետների հետ։ Ըստ Ձեզ՝ Ռուսաստանն ինքը շահագրգռվա՞ծ է Հայաստանի հետ կապերի պահպանմամբ։
Դե, իհարկե, շահագրգռված է, ես նույնիսկ կասկած չունեմ: Էլ չեմ ասում, որ Ռուսաստանում հայերն ավելի շատ են, քան Հայաստանում։ Եվ, իհարկե, Ռուսաստանի հայերի դիրքորոշումը միանշանակ է ։ Որքանով ես գիտեմ այդ միջավայրը, իսկ ես, այնուամենայնիվ, շփվելու հնարավորություն ունեմ, նրանք խիստ մտահոգված են Հայաստանի քաղաքական էլիտայի այս դիրքորոշմամբ ։ Ուստի միանշանակ է, որ Ռուսաստանի համար Հայաստանը կարևոր երկիր է, կապերն անվերապահ են, այդ ամենը մեծ նշանակություն ունի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-06 14:03
Около 86% граждан Армении считают, что должны ознакомиться с проектом мирного договора с Азербайджаном до его подписания. Об этом свидетельствуют результаты опроса, проведённого армянским представительством Gallup International Association и представленного на пресс-конференции 6 мая.
-
2025-05-06 14:01
«Эта власть не была бы самой собой, если бы не попыталась провернуть что-нибудь грязное в Гюмри. Они пытаются украсть мандат блока, возглавляемого Мартуном Григоряном», – заявил член партии «Родина», адвокат Арсен Бабаян.
-
2025-05-06 13:57
Лидер блока ХДС/ХСС Фридрих Мерц не набрал необходимого количества голосов для избрания канцлером Германии.
-
2025-05-06 13:55
Большинство граждан Армении считает правильным, чтобы премьер страны участвовал в мероприятиях, посвященных Дню Победы в Москве. Об этом свидетельствуют данные опроса армянского представительства Gallup International Аssociation, которые были представлены на пресс-конференции 6 мая.