Սիրիական բանակը վերատեղակայում է իրականացրել Սուվեյդա և Դերյա քաղաքներից
Սիրիայի զինված ուժերը վերատեղակայումներ են իրականացրել Սուվեյդա և Դերյա քաղաքներից` այդ ուղղություններով պաշտպանության ամուր գիծ ստեղծելով։ Այս մասին հայտնում է SANA-ն` հղում անելով Սիրիայի պաշտպանության նախարարությանը։
«Դերյայում և Սուվեյդայում տեղակայված մեր ուժերը վերատեղակայվել են այն բանից հետո, երբ ահաբեկիչները հարձակվել են ավելի հեռու տեղակայված ռազմական անցակետերի վրա` նպատակ ունենալով շեղել մեր ուժերը, որոնք սկսել էին վերականգնել վերահսկողությունը Հոմս և Համա նահանգներում»,-ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք` նոյեմբերի 27-ին «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորումը (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», գործունեությունն արգելված է ՌԴ-ում) սիրիական ընդդիմության զինված կազմավորումների հետ Իդլիբի հյուսիսից լայնածավալ հարձակում սկսեց Հալեպ և Համա քաղաքների ուղղությամբ:
Դեկտեմբերի 1-ին արմատականներին հաջողվել է գրեթե ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնել Հալեպ քաղաքը։ Սակայն մարտերը շարունակվում են, և սիրիական բանակին ակտիվորեն աջակցում են Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը` հարվածներ հասցնելով զինյալների տեխնիկային, պահեստներին, հրետանային դիրքերին և կենդանի ուժին:
* Ահաբեկչական կազմակերպություն, արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.