ԹՅՈՒՐՔԱԳԵՏ․ ԵԹԵ ԱՅՍ ԱՄԵՆԸ ՃԻՇՏ Է, ՄԻ ՔԱՆԻ ՕՐԻՑ ԿԴԱԴԱՐԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՍԻՐԻԱ ԱՆՈՒՆՈՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Ըստ ամերիկյան New York Times պարբերականի անանուն աղբյուրների՝ Իրանը սկսել է Սիրիայից դուրս բերել իր հրամանատարներին և զինվորական անձնակազմը, քանի որ այլևս հնարավոր չի համարում պահպանել նախագահ Ասադի իշխանությունը։ Այս մասին գրում էթյուրքագետ Վարուժան Գեղամյանը:
«Միաժամանակ, ըստ առկա տեղեկությունների, երեկ Իրաքում հանդիպել են Իրանի, Իրաքի և Սիրիայի ներկայացուցիչները՝ քննարկելու պրոթուրքական ուժերին Սիրիայում դիմադրելու հնարավորությունները։ Որոշ արտահոսքեր պնդում են, որ Իրաքը հրաժարվել է զինված օժանդակություն ցուցաբերել Սիրիային։
Եթե այս ամենը ճիշտ է, ապա մի քանի օրից աշխարհի քարտեզի վրա փաստացի կդադարի գոյություն ունենալ Սիրիա անունով հայտնի պետությունը։
Իսկ այս ամենի գլխավոր շահառուն Թուրքիան է, որը փաստացի վերահսկողություն է ստանալու առնվազն երկրի հարուստ հյուսիսի նկատմամբ։ Այդ մասին երեկ խոսել է նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը. «Իդլիբ, Համա, Հոմս և թիրախը, իհարկե, Դամասկոսն է։ Հուսով ենք, որ Սիրիայում այս երթը կշարունակվի առանց միջադեպերի և անախորժությունների»։
Թուրքական քաղաքականության հետևողականությունը, համառությունը տարածաշրջանում ոչ մեկ չունի։ Սա պետք է արձանագրել ևս մեկ անգամ»,գրել է նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-07 19:47
Уголовный суд общей юрисдикции Еревана признал виновным Тиграна Дрмеяна по делу об оскорблении жены премьер-министра Никола Пашиняна Анны Акопян у мемориального комплекса «Цицернакаберд» 24 апреля 2024 года.
-
2025-05-07 19:45
Управление аэропортов Индии, правительственное учреждение, сообщает, что 18 из 137 аэропортов, которыми оно управляет, остаются закрытыми.
-
2025-05-07 19:43
Директору Театра юного зрителя Эмину Торосяну направлено уведомление об одностороннем расторжении трудового договора. В интервью Новости Армении - NEWS.am Эмин Торосян сообщил, что в уведомлении говорится, что в отчете за первый квартал возникла проблема с предоставлением 1200 приглашений или бесплатных входных билетов.
-
2025-05-07 19:41
Церковь в приграничном селе Воскепар была огорожена в связи с подготовкой к разминированию территории. Об этом заявил премьер-министр Армении Никол Пашинян во время правительственного часа в парламенте, отвечая на вопрос депутата от блока "Айастан" Гарника Даниеляна о ходе делимитации границы.