Последние новости

ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾՐԱԳԻՐԸ ԿԱՏԱՐՎԱԾ Է-ԲԱՔՎՈՒՄ ՀՈՐԻՆՈՒՄ ԵՆ «ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ» ՀԻՄՆԸ

«Ես համոզված եմ, որ հենց մենք ենք այն կառավարությունը, հենց մենք ենք այն խորհրդարանը, որը հնարավորություն է ունենալու ասելու՝ ահա մենք երաշխավորեցինք Հայաստանի պետականության գոյությունն առաջիկա հարյուրամյակի ընթացքում»,- հայտարարեց Փաշինյանը բյուջետային բանավեճի եզրափակիչ փուլի ամբիոնից՝ այդ կերպ նախանշելով ՔՊ-ի նախընտրական քարոզչության գլխավոր թեզը։ Նրա կուսակցությունը ձայներ է խնդրելու Հայաստանի Հանրապետության անվտանգության և զարգացման հաստատուն երաշխիքների խոստման դիմաց։

Ավելին, ռեժիմի պարագլուխը երկրի ամենաբարձր ամբիոնից արձանագրեց, որ միջնաժամկետ ծրագիրն արդեն կատարված է, և հիմա պետք է «զգուշորեն առաջ շարժվել ականապատ դաշտով»։

Միջնաժամկետ ծրագիրն իսկապես կատարված է. Արցախում հայեր չկան, Իսկ Բաքվում հորինում են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հիմնը և խորհրդարանական լսումներ անցկացնում իրենց «պատմական հայրենիք» ադրբեջանցիների վերադարձի թեմայով։

Ադրբեջանցիների համար լրացուցիչ խթան դարձավ Փաշինյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը, որի ընթացքում նա զուգահեռ անցկացրեց Արևմտյան Հայաստանի և «Արևմտյան Ադրբեջանի» միջև: Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը մատնանշեց, որ ադրբեջանցիները խոսում են այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի մասին մարդու իրավունքների համատեքստում, ընդ որում Արևմտյան Հայաստանին հայերի հղումները միջազգային հանրությանը ներկայացվում են ոչ այլ կերպ, քան հայկական կողմի տարածքային նկրտումներ:

Երևանից Բաքվի հռետորաբանությանը չեն պատասխանում, և այդ մեռյալ լռությունը հավաստի նշանն է այն բանի, որ Փաշինյանը ձեռնամուխ է եղել Հայաստանի ոչնչացման իր ծրագրի եզրափակիչ փուլին:

2021թ. նա ընտրական ձայներ էր խնդրում՝ Շուշին ու Հադրութը բանակցությունների միջոցով վերադարձնելու խոստման դիմաց։ Ի պատասխան ցուցաբերված վստահության՝ ժողովուրդը ստացավ ցեղասպանություն, 120 հազար արցախցիների բռնի տեղահանում և հայկական երկրորդ հանրապետության տարածքի ամբողջական անցում Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ի հավելումն Փաշինյանը հայտարարեց, որ չի ազատագրի Հայաստանի օկուպացված տարածքները (ավելի քան 200 քառ.կմ) ռազմական ճանապարհով՝ նախապատվությունը տալով խաղաղ բանակցություններին։ Չնայած դրան, Բաքվում СОР29- ից հետո սկսեցին խոսել այն մասին, որ ռեժիմի պարագլխին վարկանիշը բարձրացնելու համար հարկավոր է փոքրիկ հաղթական պատերազմ։ Ուշադրություն շեղող այս խոսակցությունները վկայում են այն մասին, որ Ալիևը դեմ չէ օգտվել համաշխարհային իրավիճակից (քաոսից և անորոշությունից)՝ Սյունիք ներխուժելու ճանապարհով «կանխարգելիչ» հարված հասցնելու համար։

Հանրային մթնոլորտն այնպիսին է, որ իշխող վերնաշերտի պարագլուխը կարող է ասել ինչ մտքով անցնի. նրան ոչ ոք չի լսում, նրան ոչ ոք չի հավատում։ ՔՊ-ի վարկանիշը պլինթուսից ցածր մակարդակի վրա է։ Իրավիճակը սրեց կադրային ջարդը SMS-ների միջոցով, որը վերջնականապես համոզեց մտածող հանրությանը, որ Փաշինյանը համարում է երկիրն իր կալվածք, իսկ նրա քաղաքացիներին՝ իր վասալներ։ Նա որոշումներ է թելադրում իշխանության բոլոր ճյուղերին, իսկ վասալներին պատժում է ու ներում շնորհում, վռնդում աշխատանքից, պաշտոններ ու արտոնություններ ընծայում։ Որոշումներ կայացնելիս վարչապետի աթոռին բազմած անձը առաջնորդվում է այսրոպեական քմայքներով, այլ ոչ թե պետության շահերով։

Փաշինյանի այն հայտարարությունը, թե իր համբերության բաժակը լցվել է, ծիծաղելի դրության մեջ դրեց նրան ոչ պաշտոնական քարոզարշավի մեկնարկին։ Բավական է լոկ հպանցիկ հայացք նետել, թե ինչով է այս անգամ իշխող վերնաշերտի պարագլուխն ուզում ուշադրություն գրավել և ստանալ ապագա ընտրողների վստահությունը։

Առաջին տեղում նոյեմբերի 22-ին հայտարարված «ծառայողական ավտոմեքենաների թվի կրճատումն» է։ Անմիջապես հայտնի դարձավ, որ որոշ փոխնախարարներ, ԱԺ մշտական հանձնաժողովների ղեկավարներ և նրանց տեղակալները սկսել են ոտքով գնալ ու գալ աշխատանքի: Ընդ որում ծառայողական մեքենաները ոչ մի տեղ չեն անհետացել, դրանք կանգնած են կայանատեղում, և ծառայողական անհրաժեշտության դեպքում այդ պաշտոնյաները կարող են օգտագործել դրանք, բայց, կրկնեմ, նրանք ցուցադրաբար ոտքով են գնում աշխատանքի և վերադառնում տուն: Ահա այսպիսի խեղկատակություն ռետրո ոգով՝ միտված ընտրություններին, քանզի ակնհայտ է, որ երբ աղմուկը հանդարտվի, ծառայողական բոլոր մեքենաներն ու դրանց վարորդները կվերադառնան սպասարկման նախկին ռեժիմին

Երկրորդ տեղում ռեժիմի պարագլխի վճռականությունն է՝ զբաղվելու նրանցով, ովքեր, գտնվելով պետական ծառայության մեջ, բիզնես դասի ավիատոմսեր են գնում իրենց համար։ ԶԼՄ-ների այն հրապարակումներից հետո, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանի ավիատոմսը և նրա ԱՄՆ կատարած այցի այլ ծախսերը միլիոնավոր դրամներ են նստել պետության գանձարանի վրա, Փաշինյանը պահանջեց բոլոր այն պաշտոնյաների և նրանց ընտանիքների անդամների տվյալները, որոնք այլ պետություններ են այցելել ՀՀ բյուջեի հաշվին: Դատելով ամենից՝ առաջիկայում նոր շոու է սպասվում, որը սակայն դժվար թե շոշափի բիզնես կարգով Փաշինյանի կնոջ և դուստրերի ճանապարհորդությունները։ Փաշինյանի ընտանիքը գերազանցել է բոլոր ռեկորդները ամենատարբեր երկրներ ճամփորդելու, ամենաբարձր կարգի հյուրանոցներում բնակվելու և ամենաթանկ խանութներից գնումներ կատարելու առումով։ Դժվար թե շարքային հարկատուները հավատան, թե ողջ այդ գեղեցիկ կյանքը միայն կառավարության ղեկավարի աշխատավարձով է...

Երրորդ տեղում օբյեկտները շահագործման հանձնելու ժամկետների խախտման համար կառավարության անդամների պատասխանատվության թեման է։ «Զգուշացնում եմ, սրանից հետո մի հատ ժամկետ խախտվեց՝ կոնկրետ գալու է անձնական պատասխանատվություն»,- հայտարարեց Փաշինյանը դեռ նոյեմբերին, երբ նրան զեկուցեցին, որ Արմավիրի մարզի Այգեվան համայնքում չի գործում մանկապարտեզը, որը նախատեսվում էր շահագործման հանձնել դեռ հոկտեմբերին: Փաշինյանը կարգադրեց, որ այսուհետ կառավարության անդամները անձնական պատասխանատվություն կրեն օբյեկտները շահագործման հանձնելու ժամկետների համար։ Ռեժիմի պարագլուխը ձևանում է երկրի հոգատար տեր, մինչդեռ վեցուկես տարվա ընթացքում հենց նա ու իր շատակեր ծառայանին վերածեցին մեր երկիրը բարդակի։

Չորրորդ տեղում բանավոր մանիպուլյացիաներն են «ազգ-նահատակ» և «ազգ-բանակ» սահմանումների շուրջ, ինչպես նաև ԱԺ ամբիոնից տված հարցը, թե պե՞տք է արդյոք Հայաստանին մարտունակ բանակ: Հարցին պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, մեջբերելով «Հայաստանի Հանրապետության վերափոխման մինչև 2050թ. ռազմավարություն» վերտառությամբ փաստաթուղթը:

Փաստաթղթում սևով սպիտակի վրա նշված է «բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ամենամարտունակ բանակի ստեղծման» նպատակը։ Խաչատրյանը ռեժիմի վերնախավին խնդրեց հստակեցնել, թե ինչ է նշանակում «բանակի մարտունակությունը մեկ շնչի հաշվարկով», հընթացս էլ նշել, թե ինչպես է այդ կետը կապակցվում Փաշինյանի այն հայտարարության հետ, թե Հայաստանին մարտունակ բանակ պետք չէ, քանի որ նա չի պատրաստվում պատերազմել որևէ մեկի հետ։ «Ումի՞ց ինչքա՞ն ուժեղ բանակ պետք է ունենանք»,- հարց ուղղեց Փաշինյանը։ Իհարկե, ոչ Թուրքիայի բանակից, որը համարվում է ՆԱՏՕ-ի թվով երկրորդ բանակը։ Նրանք, ովքեր չեն տառապում ամնեզիայով, հիշում են, որ դեռ վերջերս հայկական բանակը համարվում էր տարածաշրջանի ամենամարտունակ բանակը։

Ռազմավարությունը հաստատել է Փաշինյանը, ներառյալ «բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ամենամարտունակ բանակի» ստեղծման մասին կետը, ինչո՞ւ է այսօր տրամագծորեն հակառակ բաներ ասում։

Խաչատրյանից հետո ամբիոն բարձրացան ՔՊ խմբակցության անդամները, հայտարարելով, որ քաղաքական գործիչները տարիների ընթացքում փոխում են իրենց տեսակետը այս կամ այն հարցի նկատմամբ: Հիշեցնեմ, որ բանակի հարցն ամենաառանցքայինն է բոլոր հարցերից, իսկ Խաչատրյանը խոսում էր «Հայաստանի Հանրապետության վերափոխման մինչև 2050թ. ռազմավարություն» վերտառությամբ փաստաթղթի մասին: Ի դեպ, պատգամավորը ցույց տվեց Արարատ լեռան ուրվագծերը փաստաթղթի շապիկին, փաստաթուղթը հրապարակել է Փաշինյանի կառավարությունը։ Այսօր Փաշինյանը խոսում է 100-ամյա երաշխիքների մասին, ընդ որում՝ պնդում, որ այդ նպատակին հասնելու միջնաժամկետ ծրագիրն արդեն կատարված է...

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ДЕЦЕНТРАЛИЗАЦИЯ НА ЭТАПЕ ДЕФИЦИТА ДОВЕРИЯ
    2025-05-02 10:08

    В апрельские дни 2022 г. сидячая демонстрация бывшего руководителя СНБ лидера партии "Айреник" Артура Ванецяна послужила триггером для мощного оппозиционного движения. Оно ознаменовалось шествием с участием второго президента Роберта Кочаряна и первых лиц РПА. Партия Сержа Саргсяна в 2022 г. начала свои акции с 25 апреля, а Эдуард Шармазанов опроверг слухи о том, что первый, второй и третий президенты, якобы, планируют совместное заявление об уходе из активной политики, дабы уступить место молодым. Определенные круги с тех пор никак не дождутся подобного заявления, пытаясь свалить на трех президентов вину за собственную политическую несостоятельность…

  • В НОЧЬ НА 1 МАЯ 2018 г…
    2025-04-30 10:45

    В ночь с 30 апреля на 1 мая 2018 г. Пашинян выступил на FB с сообщением о ночном совещании у Сержа Саргсяна, который, напомню, подал в отставку 23 апреля. Главарь уличных беспорядков сообщил своим сторонникам, что республиканцы приняли решение провалить голосование по его кандидатуре. Он призвал соратников собраться утром на площади Республики. Сегодня многие забыли о деталях тех дней, а потому сошлюсь на слова экс-амайнкапета общины "Центр" лидера некогда возрожденной партии АОД Арарата Зурабяна: "Если бы Гагик Царукян не встал рядом с движением, то Серж Саргсян не подал бы в отставку, и не стоит говорить о предательстве!".

  • ОХОТА НА "ШПИОНОВ РОССИИ" - ГВОЗДЬ ПОДГОТОВКИ ГД К ВЫБОРАМ 2026
    2025-04-30 09:16

    17 апреля с трибуны парламента Пашинян провозгласил "начало социально-психологической революции". В переводе с языка популистских лозунгов на язык простых смертных заявление ознаменовало старт подготовки к общегосударственным выборам. Апрельские тезисы "социально-психологической революции" подразумевают отказ от внешнеполитического приоритета в виде международного признания и осуждения Геноцида армян в Западной Армении 1915 г., отказ от Карабахского движения и от ссылки в преамбуле новой Конституции на Декларацию о независимости Армении. Речь идет об отказе от исторической памяти в пользу "реальной Армении" без Арцаха в условиях оккупации 240 кв. км территории 3-х марзов. Население в лице "3 млн премьер-министров" вот уже 7 лет является свидетелем политических репрессий, которые стали нормой жизни в "бастионе демократии".

  • МИФЫ ГОЛОГО КОРОЛЯ
    2025-04-29 09:46

    В 2024 г. глава оборонной комиссии парламента Андраник Кочарян как минимум дважды в эфире Общественного телеканала рассказал на всю страну о работах по оснащению и укреплению переднего края и пограничных инфраструктур РА "по последнему слову инженерной науки". В 2025 г. стало очевидным, что работы по укреплению переднего края ведутся с противоположной стороны границы, их проводит азербайджанская армия, оснащая боевые позиции, прокладывая коммуникации для поставки вооружений и боеприпасов. С 22 марта не прекращаются обстрелы приграничных районов на фоне заявлений о том, что Севан должен стать приграничной территорией, Сюник, Тавуш и Вайоц дзор должны принадлежать азербайджанцам, а Ереван и вовсе "древний азербайджанский город".

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ