ԻՆՉ ՕԳՈՒՏ ԿԱՐՈՂ Է ՍՏԱՆԱԼ ՀՀ-Ն ԲՐԻԿՍ-Ի ՀԵՏ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ. ՓՈՐՁԱԳԵՏԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԲՐԻԿՍ-ի հետ համագործակցությունը չի բացառում փոխգործակցությունը արևմտյան երկրների հետ։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Ազգային հետազոտական համալսարան Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի պրոռեկտոր, ԲՐԻԿՍ փորձագիտական խորհրդի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Վիկտորյա Պանովան Երևանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» աջակցությամբ կազմակերպված «Հայաստանի մասնակցությունը ինտեգրացիոն գործընթացներին» թեմայով պանելային քննարկման շրջանակներում:
Պանովայի խոսքով` ԲՐԻԿՍ-ը հերթական մոդայիկ ձևաչափը չէ, այլ այնպիսի համախոհների ակումբ, ինչպիսիք են առանցքային զարգացող երկրները:
Նրանք ներուժ ունեն, սակայն միջազգային հարաբերությունների ներկայիս կառուցվածքի պատճառով առանձին-առանձին բավարար հնարավորություններ չունեն, որպեսզի առաջ մղեն մի համակարգ, որը ձեռնտու կլինի ոչ միայն արևմտյան պետությունների նեղ շրջանակին։
«Իր գործունեության ընթացքում ԲՐԻԿՍ-ը չի վերածվել միայն քննարկումների վայրի, այլ ընդհակառակը` ավելի ու ավելի է ցույց տալիս կոնկրետ նախագծերի, նոր ինստիտուտների առկայությունը և մշակում կանոններ, որոնք ձեռնտու կլինեն և առաջ կտանեն համաշխարհային շատ պետությունների շահերը: Ոչ միայն ԲՐԻԿՍ-ի երկրների, այլև այն երկրների, որոնք չեն կարող ձայնի լիարժեք իրավունք ունենալ արևմտակենտրոն համակարգի շրջանակներում: ԲՐԻԿՍ-ը բոլոր պետություններին դիտարկում է որպես սուբյեկտներ, այլ ոչ թե օբյեկտներ»,-ասել է Պանովան։
Նրա խոսքով` կազմակերպության կումուլյատիվ ներուժը, որը կազմում է բնակչության ավելի քան 45%-ը, ցամաքի ավելի քան 30%-ը, ՀՆԱ-ի 36-37%-ը, շատ մեծ է։ Նման ներուժ ունեցող երկրները, արդեն տնտեսական հսկաներ լինելով, պատրաստ են քաղաքական և սոցիալական ոլորտում առաջ մղել նոր համակարգ, որը բախում չի ունենա գոյություն ունեցողի հետ, բայց այլընտրանք կառաջարկի:
«Հայաստանը, կամ ցանկացած այլ երկիր,որը շահագրգռված է ԲՐԻԿՍ-ի հետ գործընկերությամբ, պարտավոր չէ ընտրություն կատարել։ Ուզո՞ւմ ես շփվել Միացյալ Նահանգների, եվրոպական երկրների հետ։ Բնականաբար, դա ոչ ոք չի արգելում»,-ասել է Պանովան։ Հիմա էլ ԲՐԻԿՍ-ում կան պետություններ, որոնք շատ լավ հարաբերություններ ունեն արևմտյան երկրների հետ` նույն Հնդկաստանը, նույն Էմիրությունները և այլն։ Ուստի սա ընտրության իրավունք է, զարգացման այլընտրանքային ուղիների իրավունք։
Այսինքն` փորձագետի կարծիքով, երկիրը կարող է շարունակել համագործակցել արևմտյան երկրների հետ, բայց միևնույն ժամանակ ինչ-որ լրացուցիչ օգուտներ ստանալ տնտեսական փոխգործակցությունից, լոգիստիկ ուղիների զարգացումից, թվային, տեխնոլոգիական, տրանսպորտային ոլորտներում կապերի ամրապնդումից:
Պանովան նշել է, որ օրինակ, կազմակերպության շրջանակներում նախաձեռնություններից մեկը հացահատիկային բորսա ստեղծելու առաջարկն էր, և սա միայն սկիզբն է։
«Կա նաև ներդրումային հարթակի նախաձեռնություն։ Ոչ թե որ պարզապես սպեկուլյատիվ կապիտալը մտնի փող աշխատելու, ինչ-որ բան գնելու` հակառակ ժողովուրդների, հենց երկրների շահերին` օգտագործելով նեոգաղութային ինչ-որ մեթոդներ, այլ տնտեսական զարգացման և ներդրումային ակտիվության փոխշահավետ ապահովման հնարավորություն ստեղծի։ Այդ պատճառով ԲՐԻԿՍ-ը Հայաստանի համար, ինձ թվում է` կարող էր լրացուցիչ հնարավորություն լինել սեփական զարգացումն ապահովելու համար` հաշվի առնելով հենց ձեր ազգային շահերը»,-ասել է Պանովան։
ԲՐԻԿՍ-ի շրջանակներում քննարկվում է նաև «Հյուսիս-հարավ», «Արևմուտք-արևելք» տրանսպորտային միջանցքների կառուցումը։ Դա երկրների ներուժի միավորումն է միմյանց միջև ավելի արագ կապ ապահովելու համար։ Նման հեռանկարը, իհարկե, Հայաստանի համար բացվող հնարավորություններից մեկն է։
Եթե խոսենք ԲՐԻԿՍ-ի նոր զարգացման բանկի մասին, ապա դա, նրա խոսքով, ենթակառուցվածքային ներդրումների հասանելիությունն է։
«Այսինքն` հետագայում Հայաստանը նույնպես կարող է աշխատել այդ բանկին անդամակցելու ուղղությամբ։ Այնտեղ մի փոքր այլ ընթացակարգեր կան, եթե խոսում ենք գործընկերության, ԲՐԻԿՍ-ին անդամակցության մասին: Բայց, այնուամենայնիվ, դա տարբերակներից մեկն է»,-նշել է Պանովան։
Նա նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ԲՐԻԿՍ-ի երկրները գնում են որոշակի վճարահաշվարկային համակարգ ստեղծելու ճանապարհով, որը պետք է անկախ լինի և ապահովագրի բոլոր երկրներին այն իրավիճակից, երբ ինչ-որ մեկը կարող է «փակել նրանց ճանապարհները» և դուրս թողնել համաշխարհային տնտեսական գործընթացներից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-30 21:41
Исполнительный орган Республиканской партии Армении выражает глубокое возмущение и сожаление в связи с принятой на съезде Европейской народной партии резолюцией по Армении, которая не имеет никакого отношения к истинным национальным интересам армянского народа.
-
2025-04-30 19:40
Артур Чахоян освобожден. Он находится в МЦ «Сурб Григор Лусаворич». Об этом написал на своей странице в Facebook адвокат последнего Ваге Еприкян.
-
2025-04-30 19:37
Пожарная служба Израиля сообщает, что бригады борются с пожарами в пяти горячих точках: поселке Неве-Шалом, на развязке местности Латрун, в самом Латруне, поселении Месилат-Цион и Канада-парке, передает Times of Israel.
-
2025-04-30 19:33
Уголовное производство инициировано по факту сегодняшнего инцидента в администрации ереванского района Нор Норк. Производство начато по признакам пп. 1 и 5 ч. 2 ст. 195 (физическое воздействие, совершенное группой лиц). Об этом сообщили ФактИнфо в Следственном комитете (СК) Армении.