Հարավային Կորեայի իրավապահ մարմինները հնարավոր են համարում նախագահի ձերբակալությունը
Հակակոռուպցիոն հետաքննությունների վարչության պետ Օ Դոն Ունը հնարավոր է համարում նախագահ Յուն Սոկ Յոլի ձերբակալությունը ապստամբության գործով՝ երկրի սահմանադրական կարգի տապալման նպատակով։ Այս մասին տեղեկացրել է Yonhap գործակալությունը։
«Մենք հետաքննություն կիրականացնենք, կդիտարկենք հարցը՝ կապված ձերբակալության հետ»,- ասել է պաշտոնյան խորհրդարանում։ Նրան մեկ անգամ ևս հարցրել են, թե մտադիր է նա արդյոք ձերբակալել նախագահին։ «Հետաքննությունն ընթացակարգ ունի, կան [դրա հետ] կապված խնդիրներ, դրանցով էլ զբաղվում ենք»,- ասել է Օ Դոն Ունը։ Նախագահի դեմ խռովության կասկածանքով հետաքննություն են սկսել ոստիկանությունը, դատախազությունը և այս հակակոռուպցիոն մարմինը։
Դեկտեմբերի 3-ի երեկոյան Յուն Սոկ Յոլը «հյուսիսկորեամետ տարրերի» դեմ պայքարի և գործադիր իշխանությունը խորհրդարանական ընդդիմության գործողությունների պատճառով կաթվածահար անելու նպատակով ռազմական դրություն էր մտցրել, որը չեղարկվել էր վեց ժամ հետո։ Դեկտեմբերի 7-ին Կորեայի Հանրապետության խորհրդարանում տեղի է ունեցել քվեարկություն նախագահի իմփիչմենթի վերաբերյալ, որը չի հայտարարվել կառավարող կուսակցության բոյկոտի պատճառով։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 22:20
Существует прямая связь между интенсивностью атак на военные центры и инфраструктуру, а также гражданские районы на северо-западе Ирана со стороны израильского режима и планом англосаксонского фронта по созданию фальшивого Зангезурского коридора (Туранский коридор НАТО). Об этом написал иранский политолог Ахмад Каземи.
-
2025-06-18 20:20
Первый зампред комитета Госдумы РФ по делам СНГ Константин Затулин прокомментировал Alpha News задержание российского бизнесмена Самвела Карапетяна, атаку властей Армении на Армянскую Церковь и прозападный курс.
-
2025-06-18 20:17
США и Израиль делают главную ставку на свержение законного правительства Ирана и установление марионеточного режима. Но у Ирана есть опыт Венесуэлы, напоминает обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-06-18 19:33
Действия властей в отношении главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна - это удар по национальной идентичности и Армянской Апостольской церкви. Более того, это показатель нарастающей паники властей. Об этом говорится в заявлении Всеармянского совета дипломатов.