Ասլանյան․ ՔՊ-ում կան մարդիկ, որ նույնպես մտածում են, որ այս ամենը սխալ է, բայց համարձակություն չունեն խոսելու
ՔՊ-ում կան մարդիկ, որոնք նույնպես իրենց մեջ մտածում են, որ այս ամենը սխալ է, բայց համարձակություն չունեն խոսել դրա մասին: Այս մասին Factor.am-ին տված հաևրցազրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը:
Հարցին՝ միայն ինքն է, որ Հովիկ Աղազարյանի հետ կատարվածն անարդար է համարում, թե՞ ՔՊ-ում էլի կան այդպիսի մարդիկ, նա պատասխանեց. «Ես կարծում եմ, որ կան մարդիկ, որոնք իրենց հոգու մեջ գուցե այդպես մտածում են, բայց չունեն համարձակություն: Իմ դեպքը մի քիչ ուրիշ է. ես 70-ն անց մարդ եմ, ամբողջ կյանքում ճշմարտության համար մարտիկ եմ եղել: Այնտեղ շատ մարդիկ կան, որ դեռ չէին ծնվել, երբ 1970-ական թվականներին ես որպես այլախոհ հետապնդվում էի: Այն ժամանակ ես արգելված գրականություն էի տալիս ընկերներիս կարդալու, և ինձ վրա մատ էին թափ տալիս, ես արդեն լույսի տակ էի: Ինձ դեռ այն ժամանակից ոչ մի բանը չի վախեցրել: Երբ մարդը չի վախենում մահից, ինչ-որ բան կորցնելուց, ոնց ուզում են թող պատկերացնեն: Ես իմ մահերը թողել եմ մարտի դաշտում»:
Հակոբ Ասլանյանը չցանկացավ անուններ տալ, բայց հավաստիացրեց, որ այդպիսի մարդիկ կան. «Ես որոշ մարդկնց հետ շփվել եմ, մարդիկ կան, որ կոտրված են, կուզենային ասել, բայց չեն կարող ասել: Մարդիկ կան, որ անտրամադիր են, մարդիկ կան, որ կողմ են, որ արդար լինի ամեն ինչ, բայց ձայն չեն հանում»:
Հիշեցնենք, որ քիչ առաջ հաղորդել ենք, որ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել է, որ մեկ ամսով կասեցնում է ՔՊ-ի հետ համագործակցությունը, խմբակցությունից գուցե դուրս գա, բայց մանդատը վայր չդնի:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 17:32
15 марта 1921 года на улице Гарденберг в Берлине был убит один из главных организаторов Геноцида армян — министр внутренних дел Османской империи Мехмед Талаат-паша.
-
2025-03-15 15:46
Постоялец из Турции, устроивший дебош в ереванской гостинице "Лондон", извинился перед ее персоналом и владельцами. Об этом написал на своей странице в facebook совладелец гостиницы Геворк Барсегян, комментируя распространившиеся с утра сведения об инциденте.
-
2025-03-15 15:45
Алиев утвердил присоединение Азербайджана к Уставу «Исламской восьмерки» (D-8), сообщают азербайджанские СМИ.
-
2025-03-15 15:41
Президент США Дональд Трамп в пятницу вечером подписал указ, который предписывает сократить работу еще семи государственных агентств, включая и отвечающее за работу финансируемых государством СМИ - Радио "Свобода" и "Голоса Америки".