Ռուսերենի չիմացությամբ միգրանտ երեխաներին դպրոց չեն ընդունի. Պետդուման օրենք է ընդունել
ՌԴ Պետդուման լիագումար նիստում երկրորդ և երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որով արգելվում է ռուսական դպրոցներ ընդունել այն միգրանտ երեխաներին, որոնք ռուսերեն չգիտեն:
Նախագծի հեղինակներն են Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, փոխխոսնակ Իրինա Յարովայան, Դումայի հիմնական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարներ:
Համաձայն օրենքի՝ օտարերկրյա քաղաքացիների գրանցումը նախնական ընդհանուր, հիմնական ընդհանուր և միջնակարգ հանրակրթական ծրագրերում սովորելու համար հնարավոր է միայն այն դեպքում, եթե հաջողությամբ հանձնի անվճար հիմունքներով պետական կամ քաղաքային հանրակրթական կազմակերպությունում ռուսաց լեզվի իմացության թեստը, որը բավարար է այդ կրթական ծրագրերը յուրացնելու համար:
Ընդ որում, թեստը չանցած անձանց չի թույլատրվի յուրացնել նշված կրթական ծրագրերը:
Առաջարկվում է նաև սահմանել, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում ապօրինի գտնվող անձինք չեն կարող ընդունվել դպրոց:
Նշվում է, որ թեստավորման անցկացման մեթոդական աջակցությունը, դրա անցկացման համար ճանաչողական նյութերի մշակման կազմակերպումը, ռուսաց լեզվի իմացության գնահատման չափանիշները, ինչպես նաև այդ թեստավորման հաջող անցկացումը հաստատող որոշումը կիրականացնի «Ռոսօբրնադզորը» (Կրթական վերահսկողության պետական մարմին – խմբ.)։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 17:10
Исходя из политических и краткосрочных личных целей, нельзя делать заявления, направленные на национализацию ЗАО «Электрические сети Армении». Самый маленький кризис в сфере электроснабжения окажет долгосрочное отрицательное воздействие на экономику, считает экономист Сурен Парсян.
-
2025-06-18 17:05
Ходатайство о применении меры пресечения в виде заключения под стражу в отношении бизнесмена и мецената Самвела Карапетяна рассмотрит судья Ереванского уголовного суда общей юрисдикции Артак Карапетян.
-
2025-06-18 17:03
Приток иностранных граждан наблюдается на армяно-иранской границе. Об этом сообщили Sputnik Армения собственные источники.
-
2025-06-18 17:00
Министерство внутренних дел изъяло 298 килограммов героина, стоимость которого на так называемом «черном рынке» составляет около 85 миллионов лари, сообщил на пресс-конференции заместитель министра внутренних дел Александр Дарахвелидзе.