Ողջամիտ սակագներ սահմանեք. Օնլայն տաքսիների վարորդների բողոքի ակցիան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օնլայն տաքսիստները բողոքի ակցիա են կազմակերպել Հրազդանի կիրճում, նրանք բողոքում են գործող պայմաններից ու սակագներից:
Տաքսիստներից մեկը ներկայացրեց իրենց պահանջները՝ նշելով. «Օնլայն տաքսիստները պաշտպանված չեն, առավոտյան արթնանում ենք, տեսնում ենք՝ հեղուկ գազի գինը 170-ից դարձել է 220 դրամ: ԿԲ-ն գների կայունություն չի ապահովում: ԿԲ-ն հանդուրժում է օնլայն տաքսիների կեղծ բաղադրիչը, նկատի ունեմ տարիֆը: Ոչ մի վերահսկողություն չկա, օպերատորն ասում է՝ պահանջարկը կա, տարիֆը բարձրանում է: Ո՞վ է վերսհսկում՝ այդ պահանջարկը կա, թե չկա, ինչքանով կա և որքանով է համապատասխանում այն ալգորիթմին, որը ինքը հիմքում դրել է: Օրինակ, եթե դուք տեղափոխվում եք 10 կմ, և 20 րոպե, գիտեք րոպեի արժեքը 20 դրամ է, կմ-ի արժեքը 80 դրամ է, դուք հստակ կարող եք ստուգել՝ արդյոք ճիշտ է հաշված, թե չէ: Բայց եթե մեջը կա 1200 դրամ մինիմալ տարիֆի բաղադրիչ, դուք կարո՞ղ եք ստուգել՝ այդ տարիֆն արդար է, թե ոչ: Իսկ գուցե ոչ թե + 1200 դրամ պետք է լիներ, այլ + 800 դրամ: Ո՞նց վարորդը ստուգի՝ օպերատորն արդար է, թե ոչ:
Եթե չկա վերահսկողություն, ուրեմն դա կեղծ բաղադրիչ է:
Արգելեք բաղադրիչները, որոնք չեք կարող վերահսկել, փոխարենը ողջամիտ սակագներ սահմանեք՝ ողջամիտ բաղադրիչներով: Ի՞ն չ է նշանակում րոպեն 20 դրամ: Էս քաղաքում չի կարող րոպեն 20 դրամ լինել: Ես չպետք է ուպերմարկետի դիմաց պատվիրատուին 40 րոպե սպասեմ, ինչ է, թե 1000 դրամ փող աշխատեմ, որից 200 դրամն էլ միջնորդավճար տամ:
Սպասելաժամանակը ճոխություն է, եթե պատվիրատուն ուզում է, որ վարորդն իրեն սպասի, ուրեմն այդ մարդը վճարունակ է, դրան համապատասխան գին է պետք: Եթե մարդն ուզում է, որ վարորդն իրեն մեկ ժամ սպասի, ուրեմն թող բարի լինի դրա դիմաց 4 հազար դրամ վճարի»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 17:32
15 марта 1921 года на улице Гарденберг в Берлине был убит один из главных организаторов Геноцида армян — министр внутренних дел Османской империи Мехмед Талаат-паша.
-
2025-03-15 15:46
Постоялец из Турции, устроивший дебош в ереванской гостинице "Лондон", извинился перед ее персоналом и владельцами. Об этом написал на своей странице в facebook совладелец гостиницы Геворк Барсегян, комментируя распространившиеся с утра сведения об инциденте.
-
2025-03-15 15:45
Алиев утвердил присоединение Азербайджана к Уставу «Исламской восьмерки» (D-8), сообщают азербайджанские СМИ.
-
2025-03-15 15:41
Президент США Дональд Трамп в пятницу вечером подписал указ, который предписывает сократить работу еще семи государственных агентств, включая и отвечающее за работу финансируемых государством СМИ - Радио "Свобода" и "Голоса Америки".