ՌԴ ԱԳՆ․ Իսրայելի գործողությունները վատթարացնում են Սիրիայում տիրող իրավիճակը
Սիրիայում իսրայելական գործողությունները խախտում են երկկողմ համաձայնագրի պայմանները, խորացնում առանց այն էլ ծանր իրավիճակը։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Իսրայելի զինված ուժերի գործողությունները, որոնք Գոլանի և հարակից մի շարք շրջաններում չեզոք գոտի են գրավել, ակնհայտորեն խախտում են 1974 թվականի ուժերի անջատման մասին սիրիա-իսրայելական համաձայնագրի պայմանները։ Իհարկե, Իսրայելի ռազմաօդային ուժերի գործողությունները, մասնավորապես Սիրիայի տարածքում գտնվող ռազմական, քաղաքացիական օբյեկտներին հրթիռառումբային հարվածներ հասցնելը լուրջ մտահոգություն են առաջացնում միջազգային հանրության շրջանում։ Այս ուժային գործողություններն ակնհայտորեն չեն ծառայում սիրիական իրավիճակի կայունացման խնդիրներին։ Ընդհակառակը` ավելի են խորացնում վերջին օրերին այդ երկրում ստեղծված առանց այն էլ ծայրահեղ ծանր վիճակը», - ասել է նա։
Դիվանագետի խոսքով` Մոսկվայում կարծում են, որ բացառապես բարդ ռազմաքաղաքական հանգամանքներում, որում հայտնվել է Սիրիան, միջազգային հանրության բոլոր անդամները, հատկապես հարևան երկրները պետք է զսպվածություն, պատասխանատվության բարձրագույն աստիճան դրսևորեն:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դեկտեմբերի 9-ին հայտարարել է, որ Գոլանի բարձունքներն ընդմիշտ կմնան Իսրայելի «անբաժանելի մասը»: Միևնույն ժամանակ Իսրայելի բանակը հատել է Սիրիայի հետ սահմանը և գրավել Գոլանի բարձունքների չեզոք հատվածը՝ Կունեյտրա նահանգի բնակավայրերի մի մասը, որը գտնվում է Գոլանի բարձունքների սիրիական հատվածում:
Նեթանյահուն նաև հայտարարել է, որ Գոլանի բարձունքներում Սիրիայի հետ ուժերի անջատման մասին համաձայնագիրը, որը ձեռք է բերվել 1973 թվականի Ահեղ դատաստանի պատերազմից անմիջապես հետո, ուժը կորցրել է, քանի որ սիրիացի զինվորականները լքել են իրենց դիրքերը:
Գոլանի բարձունքները մինչև 1967 թվականը Սիրիայի մաս էին կազմում, սակայն Վեցօրյա պատերազմի ընթացքում գրավվեցին Իսրայելի կողմից: 1973-ի Ահեղ դատաստանի պատերազմից հետո կողմերը զորքերի հետքաշման մասին պայմանագիր կնքեցին, իսկ 1974-ին Գոլանում տեղակայվեցին ՄԱԿ-ի խաղաղապահները: Սահմանազատման գիծը ստացել է «Բրավո» (Սիրիայի կողմից) և «Ալֆա» (Իսրայելի կողմից) անվանումները։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-17 14:01
Обвинения против Рубена Варданяна ложны и нелепы, заявил врач и гуманист Том Катена, лауреат международной гуманитарной премии Aurora и основатель клиники Mother of Mercy в Нубийском регионе Судана.
-
2025-03-17 14:00
Тегеран пока не планирует раскрывать детали направленного ему ранее президентом США Дональдом Трампом письма по ядерной сделке, сообщения в СМИ относительно содержания письма являются домыслами. Об этом заявил в ходе пресс-конференции официальный представитель иранского МИД Исмаил Багаи.
-
2025-03-17 13:58
Очередной случай насилия и ограбления перемещенных из Нагорного Карабаха зарегистрирован в Армении. Об этом пишет адвокат Роман Ерицян в соцсетях.
-
2025-03-17 13:54
Следственный комитет Армении опровергает заявления премьера Никола Пашиняна в адрес оппозиции. Об этом в соцсетях написал депутат от блока "Айастан" Гегам Манукян.