Գյումրու նախկին քաղաքապետի որդին՝ Խաչատուր Բալասանյանը, կշարունակի մնալ կալանավորված
Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը, կշարունակի մնալ կալանավորված։ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Խաչատուր Բալասանյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է Հակակոռուպցիոն դատարանից։
Նշենք, որ նախաքննական մարմնի վարկածով` Սամվել Բալասանյանը և նրան փոխկապակցված անձինք օրենքի խախտմամբ սեփականաշնորհել են «Սև բերդ» պատմամշակութային ամրոցի հարակից հողերը: ՔԿ-ում քննվող կոռուպցիոն գործի շրջանակներում Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը։ Նրան մեղադրանք է ներկայացվել, դատարանն ի սկզբանե մերժել էր նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը՝ կիրառելով համակցված խափանման միջոց` գրավ և տնային կալանք, սակայն հետագայում Վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը՝ որպես խափանման միջոց կիրառելով կալանքը։ Գործով ձերբակալվածների թվում են եղել նաև Գյումրիի ներկայիս քաղաքապետի տեղակալ Սուրեն Ջանոյանը և Սամվել Բալասանյանի պաշտոնավարման ժամանակ փողքաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Ռուբեն Սանոսյանը։ Քրեական վարույթի շրջանակներում այս պահին հինգ մեղադրյալ կա։
Սամվել Բալասանյանի նկատմամբ հետապնդում է իրականացվում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և խոշոր չափի փողերի լվացման հատկանիշներով։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ վերջինս արտերկրում է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.