ՄԻՋԱԴԵՊ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ԲԱԺՆՈՒՄ. ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ Է ԼՌՈՒՄ ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԸ
«Մարդու իրավունքների պաշտպանությունը պահանջում է ամենօրյա ջանքեր և հանձնառություն: …Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևորում եմ ոչ միայն մարդկանց համար աշխատանքը, այլ նաև մարդկանց հետ աշխատանքը։ Հույս ունեմ, որ իմ և աշխատակազմիս ամենօրյա գործունեությունը նպաստում է հասարակության յուրաքանչյուր անդամի իրավունքների պաշտպանությանն ու արժանապատիվ կյանքի իրավունքի երաշխավորմանը»: Ահա այսպիսի գեղեցիկ խոսքերով երեկ՝ Մարդու իրավունքների միջազգային օրը, հանրությանը դիմեց Անահիտ Մանասյանը, որը զբաղեցնում է Հայաստանի օմբուդսմենի աթոռը, բայց շատ ավելի հայտնի է որպես իշխանության պաշտպան։
Երկու ամիս առաջ՝ հոկտեմբերի կեսերին, սույն տիկինը երկար-բարակ բացատրում էր իր հյուրին՝ ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին, թե ինչ վիթխարի աշխատանք է կատարում ինքն այդ պաշտոնում։ Եվ մատնանշում «Հայաստանի Հանրապետությունում ատելության մթնոլորտի, խտրականության և անհանդուրժողականության անթույլատրելի մասշտաբներն ու այդ երևույթների դեմ պայքարի շրջանակներում տարվող աշխատանքների կարևորությունը»: Բացի այդ, նա անդրադարձավ «Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերին, անձամբ իր և իր գրասենյակի կողմից տարվող աշխատանքներին»: Առհասարակ Մանասյանը շատ է սիրում ամպագոռգոռ արտահայտություններ անել յուր անձի և գործունեության մասին։ Այսպես, բոլորովին վերջերս նա «համեստորեն» հայտարարեց. «Ես այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ»։ Իսկ քիչ ավելի վաղ՝ ամռանը, գանգատվում էր Ազգային իրավապաշտպան հաստատությունների եվրոպական ցանցի գործընկերներին, թե իբր՝ իր աշխատանքի պատճառով սպառնալիքների ու հարձակումների է ենթարկվում։
Չգիտեմ, կան արդյոք աշխարհում նախադեպեր, որ որևէ երկրի օմբուդսմեն միջազգային կազմակերպության առջև զրպարտի իր համաքաղաքացիներին, որոնց իրավունքները պարտավոր է պաշտպանել։ Բայց այդ փաստի համատեքստում բացառված չէ, որ սույն հոդվածը նույնպես կարող է ընկալվել Մանասյանի կողմից որպես «հարձակում» իր վրա: Չէ որ այդ տիկնոջը հանրության հասցեագրած քննադատությունը հիմնականում վերաբերում է հենց Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթների և պարտականությունների չկատարմանը։
Իսկ խնդիրն, ըստ էության, հետևյալն է։ Դեկտեմբերի 7-ին արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր հետևյալ բովանդակությամբ գրառում. «Ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատասենյակներից մեկում երեք ոստիկաններ դաժանաբար ծեծի են ենթարկել Արա Օհանյանին (պատերազմի մասնակից, Մարտունի քաղաքից բռնի տեղահանված արցախցի), ինչի հետևանքով վերջինս արդեն չորրորդ օրն է, ինչ բուժում է ստանում «Միքայելյան» բժշկական կենտրոնում։
Հիվանդանոց տեղափոխելուց առաջ ոստիկաններն Օհանյանին սպառնացել են և հորդորել նշել, որ վնասվածքները վերջինս ստացել է ընկնելու հետևանքով։ Եվ այսպես, «ընկնելու» հետևանքով ստացված վնասվածքներով անձին սկզբից տեղափոխել են Չարենցավանի հիվանդանոց, որտեղից էլ ուղեգրել «Միքայելյան» ԲԿ։
Ըստ հարազատների՝ նույն բաժնի ոստիկանները բռնություն են կիրառել նաև նրանց, ինչպես նաև այլ անձանց նկատմամբ»։
Հաջորդ օրը Երիցյանը հայտնեց, որ իր հրապարակումից հետո հիվանդանոց են այցելել ՆԳՆ վերահսկողական վարչության ծառայողները, որոնք հետաքրքրվել են կատարվածով և Օհանյանի առողջական վիճակով: Իսկ դեկտեմբերի 9-ին նրան այցելել են ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության աշխատակիցները և բացատրություն վերցրել միջադեպի վերաբերյալ:
«Չնայած իրազեկվելուց անմիջապես հետո կատարվածի մասին տեղեկացրել եմ նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, այնուամենայնիվ նշված կառույցից Ա.Օհանյանին որևէ մեկն առ այս պահ չի այցելել, ինչպես նաև նկատելի որևէ գործողություն չի ձեռնարկվել», - ընդգծեց փաստաբանը: Նա նշեց, որ ոչ մի արձագանք չկա նաև Քննչական կոմիտեից, թեև պետք է լիներ առնվազն հարուցված քրեական վարույթ, չենք խոսում արդեն ավելի լուրջ քայլերի մասին:
Դեկտեմբերի 10-ին Ռոման Երիցյանը հայտնեց, որ Քննչական կոմիտեում խոշտանգման հատկանիշներով քրեական վարույթ է հարուցվել։ Սակայն Մարդու իրավունքների պաշտպանը մինչ օրս համառ լռություն է պահպանում այդ առնդությամբ։ Ոչ ինքը՝ Մանասյանը, ոչ էլ նրա գրասենյակի աշխատակիցները ոչ միայն չեն այցելել Չարենցավանի ոստիկանների կողմից ծեծի ենթարկված արցախցուն, այլև պարզապես անտեսել են հաղորդագրությունը, թեև, կրկնեմ, կատարվածի մասին փաստաբանը նրանց տեղեկացրել է նույն օրը:
Կարելի էր հնարավոր համարել, թե արձագանքի բացակայությունը կապված է հանգստյան օրերի հետ (թեև ՄԻՊ գրասենյակում նման օրեր չպետք է լինեն)։ Սակայն անցել է ևս երկու աշխատանքային օր. Անահիտ Մանասյանը չի բարեհաճել հետաքրքրվել փախստականի նկատմամբ բռնության աղաղակող դեպքով:
Մինչդեռ դեռևս օգոստոսին համանման միջադեպ էր տեղի ունեցել նաև Ռոման Երիցյանի եղբոր հետ, որին ծեծի էին ենթարկել ոստիկանները: Այն ժամանակ, փաստաբանի հաղորդումից հետո ՄԻՊ գրասենյակը բավական օպերատիվ գործեց՝ իրականացնելով արագ արձագանքման այց, արձանագրելով մարմնական վնասվածքներն ու լսելով երկու կողմերի բացատրությունները: Ուրեմն ինչո՞ւ նույնը չարվեց այս անգամ։ Գուցե Մանասյանը վերևից հրահանգնե՞ր է ստացել հենց արցախցիների հետ կապված միջադեպերի վերաբերյալ։
Որքան էլ անհավանական հնչի, բայց արցախցիների նկատմամբ ատելություն ու թշնամանք սերմանելուն ուղղված իշխանությունների քաղաքականությունը բոլոր հիմքերը տալիս է նման ենթադրության համար: Ինչն առավելևս ցինիկ է դիտվում, քանի որ խոսքը մեր այն հայրենակիցների մասին է, որոնք ընդամենը մեկ տարի առաջ իսկական աղետ ու սարսափելի ողբերգություն են ապրել. ցեղասպանություն, հայրենազրկում՝ կորցնելով բացարձակապես ամեն ինչ։ Այն մարդկանց մասին, որոնք պետք է միանգամայն առանձնահատուկ վերաբերմունքով շրջապատված լինեն բոլորի և առաջին հերթին Հայաստանի իշխանությունների կողմից, որոնց մեղքով են նաև նրանք հայտնվել այսչափ աղետալի վիճակում:
Թե ինչու է Արա Օհանյանը հայտնվել ոստիկանության բաժնում և ինչ պատճառով է դաժան բռնության ենթարկվել իշխանության ներկայացուցիչների՝ ոստիկանների կողմից, տվյալ դեպքում էական չէ: Հետագա զարգացումները, մասնավորապես՝ քրեական գործի ընթացքը և, ամենակարևորը, մեղավորների ենթարկումը պատասխանատվության, ցույց կտան, թե որքանով են արդարացված մեր ենթադրությունները։ Բայց խնդիրն այն է, որ նման միջադեպերն արդեն սովորական են դարձել։ Այն փաստը, որ ոստիկանի համազգեստով հայերը դաժան ծեծի են ենթարկել արցախցի փախստական հայրենակցին, այլևս չի հարուցում ոչ միայն հասարակության ցասումը, այլև օմբուդսմենի արձագանքը, որը պարտավոր է արձագանքել այդօրինակ բոլոր դեպքերին:
Մի՞թե սրան չէին ձգտում իշխանությունները։
Զերծ կմնամ պնդումներից, թե Արա Օհանյանին ծեծել են հենց այն պատճառով, որ նա Արցախից է. պարզապես սաստիկ չէի ցանկանա հնարավոր համարել նման բան։ Բայց ամեն դեպքում ոստիկանի համազգեստով բարբարոսները չէին կարող տեղյակ չլինել այդ մասին, և դա նրանց չկասեցրեց: Գուցեև հակառակը, ավելի բորբոքեց: Եվ միանգամայն հնարավոր է, որ դա նույնպես հրահանգված է վերևից:
Մի բան ակնհայտ է. դավաճանների հանցախումբն անում է ամեն ինչ, որպեսզի ստիպի արցախցիներին լքել Հայաստանը։ Եվ ի՞նչը կարող է հետ պահել այս հանցախմբին, որ հաջորդ տարվա ապրիլից որևէ նյութական աջակցությունից զրկելու որոշումից հետո՝ նաև սքողված տեռոր հայտարարեն նրանց նկատմամբ։ Եվ ինչո՞ւ պիտի, մի հարցնող լինի, Մարդու իրավունքների պաշտպանի աթոռին Նիկոլի նստեցրած Անահիտ Մանասյանը՝ գլխավոր դատախազ Վարդապետյանի և Փաշինյանի կնոջ մտերիմ ընկերուհին, խոչընդոտի դրան։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-12-25 09:20
"Мы вновь стоим на пороге нового года и вновь хотим думать, что несмотря ни на что 2024-й может поставить точку в затянувшемся кошмаре" - писал "ГА" ровно год назад. Сегодня, накануне наступления 2025-го, как ни горько, нужно признать: уходящий год не поставил точку в армянском кошмаре, ситуация лишь усугубилась, иллюзий стало еще меньше, как и оснований для надежд на то, что удастся хотя бы остановить падение в пропасть.
-
2024-12-20 09:36
Прошло чуть больше месяца после окончания СОР29, и маски оказались сорваны окончательно. Вслед за откровенным и беспрецедентным по наглости интервью Алиева российским СМИ выступил его подельник в Ереване, и стало ясно, что Пашинян согласен практически на все требования Баку, не выдвигая при этом ни единого своего условия. В том числе – даже не заикаясь о том, что однозначно и категорично является требованиями не денонсированного ни одной из сторон-подписантов соглашения от 9 ноября 2020г. и международного права. А именно: освобождения незаконно содержащихся в Баку армян и деоккупации суверенной территории Армении.
-
2024-12-16 09:31
На днях спецпосланник Пашиняна на переговорах с Турцией Рубен Рубинян поведал о некоторых подробностях ноябрьской встречи двух делегаций на границе. Интервью оказалось достаточно примечательным в том плане, что доказало два неопровержимых факта. Во-первых, турки не предпринимают ровным счетом ничего в направлении «нормализации отношений», не выполняя даже уже достигнутые договоренности. Во-вторых, Рубинян и в его лице власти РА, усиленно делают вид, что не понимают этого, с ослиным упрямством повторяя, что процесс надо продолжать, несмотря ни на что.
-
2024-12-13 09:43
Вчера исполнилось ровно 2 года с начала блокады Арцаха, ставшей очередным этапом геноцидальных действий против армянского народа и закончившейся военной агрессией и насильственной депортацией 120-тысячного населения республики. На фоне разворачивавшегося 10 месяцев масштабного преступления мировое сообщество не предприняло ничего, чтобы остановить преступника. Даже отказ выполнять решения Международного суда ООН не привел к каким-либо практическим шагам, несмотря на звучавшие отовсюду многократные призывы ввести против Азербайджана санкции.