2024 ԹՎԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Popular Science հանդեսը կազմել է գաջեթների, սարքավորումների և տեխնոլոգիաների ոլորտում 2024 թվականի գլխավոր նորարարությունների ցանկը։
Սույն վարկանիշը 1988 թվականից ի վեր կազմվում է ամեն տարի:
2024 թվականին Apple-ի Vision Pro խառն իրականության սաղավարտը ճանաչվել է որպես գլխավոր նորարարական գաջեթ։ Խմբագրության կարծիքով՝ չնայած որոշակի թերություններին, սարքն ուժեղ տպավորություն է թողնում և տեխնոլոգիական առաջընթաց է ներկայացնում։
Նորարար սարքերի ցանկում են նաև Sony A9 III ոչ հայելային տեսախցիկը, DJI Neo դյուրակիր դրոնը, BOOX Palma էլեկտրոնային գիրքը և Qualcomm ընկերության Snapdragon X պրոցեսորները։
«Զվարճանք» անվանակարգում առաջատարը Zildjian ALCHEM-E հիբրիդային էլեկտրոնային-ակուստիկ թմբուկի լրակազմն է: Ավիատիեզերական արդյունաբերությանը նվիրված բաժնում նշվել է Joby ընկերության ջրածնային-էլեկտրական ուղղահայաց թռիչք և վայրէջք կատարող օդային տաքսիի նախատիպը։
«Անձնական խնամք» անվանակարգում գլխավոր գյուտը ճանաչվել է Oura Ring 4 խելացի մատանին, «Ավտոմեքենաներ» անվանակարգում՝ Lincoln կոնցեռնի Nautilus ավտոմեքենայի մեդիա համակարգը, «Ճարտարագիտություն» անվանակարգում՝ Joule Hive ջերմային մարտկոցը, «Սպորտ» անվանակարգում՝ Saga HoloBike մարզասարք- հեծանիվը, «Տուն» անվանակարգում՝ Smart Indoor Pellet Smoker խելացի ապխտարանը, «Արտակարգ ծառայություններ» անվանակարգում՝ անտառային հրդեհների հայտնաբերման FireSat համակարգը, իսկ «Առողջություն» անվանակարգում՝ հաստ աղիքի քաղցկեղի սքրինինգի Shield պատրաստուկը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.