Последние новости

Türkiye․ Սիրիայում կարող են իրականացնել «կառավարման թուրքական մոդելը»

Սիրիայում կառավարման համակարգը անցումային կառավարության փոխարեն կարող է կազմակերպվել այսպես կոչված թուրքական մոդելով, որն իրականացվել է արաբական հանրապետության հյուսիսում։ Այս մասին գրել է Türkiye թերթը՝ հղում կատարելով թուրքական կառավարամետ աղբյուրներին։

Ժամանակավոր վարչապետ Մուհամեդ ալ-Բաշիրը ավելի վաղ հայտնել էր, որ Բաշար Ասադի վարչակազմը, որը անցած շաբաթվա վերջին թողել է նախագահի պաշտոնը, երկրին թողել է ավերված տնտեսություն։

Թուրքական պարբերականի աղբյուրները նշել են, որ Սիրիայում հիմնական հենարանը դառնալու են ազգային ուժերը, որոնց աջակցում է Թուրքիան։ Անկարան իրականացրել է հյուսիսում ստեղծված անվտանգ գոտու վարչակազմի պատրաստում ռազմական և վարչական իմաստներով, նշել է թերթը։ Տարածաշրջանը, որտեղ ապրում է 5 մլն մարդ, սկսել է կառավարվել Թուրքիայի նախաձեռնությունների հիման վրա։ Ստեղծվել է կառավարման մոդել՝ մունիցիպալ ծառայություններից մինչև բանակ, ոստիկանություն, կրթական հաստատություններ և այլ պետական կառույցներ։ Հիմա այդ մոդելը կկիրառվի Սիրիայում, նշել է թերթը։

Թուրքական կառավարող կուսակցության աղբյուրները տեղեկացրել են թերթին տնտեսական և քաղաքական բարեփոխումների պլանների մասին։ Ներկայում կա մոտ 10 մլն սիրիացի, որոնք օրգանական կապեր ունեն Թուրքիայի հետ, այդ թվում 5 մլն մարդ անվտանգ գոտում, 1,5 մլն անցել է Եվրոպա Թուրքիայով, 3 մլն մարդ գտնվում է թուրքական տարածքում։ 5 մլն մարդ նրանցից խոսում է թուրքերեն, ինչը, ըստ թերթի, կարևոր թիվ է։ Թուրքիան ցանկանում է Սիրիայում ստեղծել կառույց, որտեղ ներկայացված կլինեն բոլոր տեսակետները, և համակարգ, որտեղ բոլոր հատվածները կունենան ներկայացուցչության բարձր մակարդակ։ Համակարգը, որը Թուրքիան ստեղծել է տարածաշրջանում, որտեղ ապրում է 5 մլն մարդ, և որն ընդգրկում է հասարակության բոլոր շերտերը, մինչ այժմ գործում է առանց խնդիրների, նշել է թուրքական թերթը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ