ՄԱԿ․ Շատ երկրներ ձախողում են իրենց պարտավորությունների կատարումը ցեղասպանության կանխման մասով
Այսօր այս ֆորումը խիստ կարևոր է, երբ աշխարհի մի շարք տարածաշրջաններում կատարվում են հանցագործություններ՝ ընդհուպ մինչև ցեղասպանություն։ Այս մասին նշվել է ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքի ուղերձում «Ցեղասպանության հանցագործության դեմ» 5-րդ գլոբալ ֆորումի մասնակիցներին, որն անցկացվում է Երևանում։
«Ողջունում եմ ցեղասպանության կանխման մասին ֆորումի գաղափարը։ Ցեղասպանության կանխման ամենագլխավոր միջոցն այն է, որպեսզի բոլոր հակամարտող կողմերը հարգանք ցուցաբերեն մարդու իրավունքների հանդեպ, քանի որ այդ ծանր հանցագործություններին նախորդում է համակարգային խտրականությունը և ատելության հրահրումը ռասայական, կրոնական կամ այլ նշաններով։
Պետություններն ունեն առաջնային պարտավորություն՝ կանխել նման խախտումները։ Սակայն այսօր շատ երկրներ ձախողում են իրենց պարտավորությունների կատարումը։ Ես կոչ եմ անում բոլոր պետություններին հետևել պատերազմների վարման նորմերին և համագործակցել միջազգային կազմակերպություների հետ՝ հանցագործությունների հետաքննության և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով։ Դա ենթադրում է հետևողական աջակցություն միջազգային մեխանիզմներին, Միջազգային քրեական դատարանի որոշումների հարգում և կատարում»,- նշել է Թյուրքը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 14:24
У меня очень тесные рабочие отношения, основанные на взаимном доверии, с президентом и руководителем Правительства России. Об этом заявил в беседе с журналистами в парламенте 18 июня премьер-министр Армении Никол Пашинян, касаясь замечания о том, что его сторонники в правящем крыле расценивают заявление бизнесмена Самвела Карапетяна как гибридную войну, развязанную Россией против его власти.
-
2025-06-18 14:21
Объекты в Тегеране и Кередже в Иране, где производилось оборудование для центрифуг, обогащающих уран, пострадали в результате ударов.
-
2025-06-18 14:19
Выдвинутые главе ГК "Ташир" Самвелу Карапетяну обвинения в якобы публичных призывах к захвату власти не имеют под собой ни юридической, ни фактической основы, это – очевидная попытка давления. Об этом говорится в заявлении пресс-службы офиса Самвела Карапетяна.
-
2025-06-18 14:17
Апелляционный уголовный суд под председательством судьи Мхитара Папояна опубликовал решение по делу о гибели 20 военнослужащих дивизии Д-20 ЦОР во время 44-дневной войны.