Իշխանությունները կշարունակեն փոխհատուցել արցախցիների ուսման վարձը
Կառավարությունը կփոխհատուցի մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ն արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում վճարովի կրթական ծրագրերում ընդգրկված ուսանողների, ինչպես նաև 2024-2025 ուստարվա առաջին կուրսի ուսանողների ուսման վարձը, որոնց ընտանիքները բռնի տեղահանվել էին 2023 թվականի սեպտեմբերին՝ Ադրբեջանի հարձակումից հետո։ Այս որոշումը կառավարությունը կայացրել է դեկտեմբերի 12-ին կայացած նիստում։
Այդ նպատակով ԿԳՄՍՆ-ն այլ ծրագրերի բյուջեից վերաբաշխել է 54,5 մլն դրամ՝ համաձայն որոշման նախագծի հիմնավորման։ Կրթության նախարարությունը նոյեմբերի 8-ի դրությամբ տեղեկատվուն ունի 247 ուսանողի մասին, որոնց ուսման վարձի փոխհատուցման չափը 2024-2025 ուսումնական տարվա համար կազմում է 30,7 մլն դրամ։
Կառավարության որոշմամբ՝ 23,8 մլն դրամ կվերաբաշխվի նաև ՀՀ մարզերում գործող նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների և դասախոսական կազմի տրանսպորտային ծախսերը հոգալու համար։ 2023 թվականի հոկտեմբերի 12-ի կառավարության նիստում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտարարել էր, որ արցախցի ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի։
2023 թվականի հոկտեմբերի 18-ին ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Հայաստանի իշխանություններն ուսման վարձի փոխհատուցում կտրամադրեն նախնական և միջին մասնագիտական կրթական ծրագրերում սովորող Լեռնային Ղարաբաղից եկած ուսանողներին։ Սեպտեմբերի 26-ին կառավարությունը հավանություն էր տվել Լեռնային Ղարաբաղի ուսանողների ուսման վարձի փոխհատուցման առավելագույն շեմի վերացմանը։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 17:10
Исходя из политических и краткосрочных личных целей, нельзя делать заявления, направленные на национализацию ЗАО «Электрические сети Армении». Самый маленький кризис в сфере электроснабжения окажет долгосрочное отрицательное воздействие на экономику, считает экономист Сурен Парсян.
-
2025-06-18 17:05
Ходатайство о применении меры пресечения в виде заключения под стражу в отношении бизнесмена и мецената Самвела Карапетяна рассмотрит судья Ереванского уголовного суда общей юрисдикции Артак Карапетян.
-
2025-06-18 17:03
Приток иностранных граждан наблюдается на армяно-иранской границе. Об этом сообщили Sputnik Армения собственные источники.
-
2025-06-18 17:00
Министерство внутренних дел изъяло 298 килограммов героина, стоимость которого на так называемом «черном рынке» составляет около 85 миллионов лари, сообщил на пресс-конференции заместитель министра внутренних дел Александр Дарахвелидзе.