Ի՞նչ արժեք ունի ձեր կցկտուր, կիսավախեցած խոսացածը. Քոչարյանը` Միրզոյանի ելույթի մասին
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այսօրվա ելույթը համարում է անիմաստ, անվանելով այն կցկտուր ու կիսավախեցած։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում անցկացվում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» համաժողովը, որի ժամանակ ՀՀ արտգործնախարարը իր ելույթում ասել է, որ մեր տարածաշրջանում ցեղասպանության ականատեսը եղանք ոչ միայն շուրջ 110 տարի առաջ` Հայոց ցեղասպանության պարագայում, այլև բառացիորեն անցյալ տարի (նկատի ունենալով Ադրբեջանի հարձակումը Արցախի Հանրապետության վրա)։
Լևոն Քոչարյանի կարծիքով՝ այսօրվա ելույթը արժեք չունի, եթե թեմայի մասին չի բարձրաձայնվում նաև միջազգային հարթակներում։
«Մեր արտաքին գերատեսչությունը պետք է օր ու գիշեր խոսեր այս ամենից, բոլոր առիթները մաքսիմալ օգտագործեր: Սա անելն առավել կարևոր է տարածաշրջանում իրական և հարատև խաղաղության հասնելու համար: Եթե ՄԱԿ, ԵԱՀԿ և մյուս միջազգային հարթակներում չեք խոսում այս ամենից, ի՞նչ արժեք ունի սրա մասին Երևանում անցկացվող միջոցառմանը ձեր կցկտուր, կիսավախեցած խոսացածը»,– գրել է նա։
Քոչարյանը հիշեցրել է վերջին դեպքը Մալթայում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ, երբ Արարատ Միրզոյանը իր ելույթում ոչ մի հիշատակում չի արել նախորդ տարի Ադրբեջանի իրականացրած ցեղասպանությունից, էթնիկ զտումից, արցախցիների հետ վերադարձի արդարացի պահանջից, Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների, Հայաստանի առջև դրվող ոչ արդարացի պահանջների մասին:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-15 15:59
В отношении журналиста Ануш Мирзоян из Сюника возбуждено уголовное дело.
-
2025-05-15 15:57
Власти Армении надеются найти спутниковые снимки села Мармарик Котайкской области, сделанные 4 мая, то есть в день исчезновения там двухлетнего ребенка. Об этом министр высокотехнологической промышленности Армении Мхитар Айрапетян заявил журналистам в парламенте.
-
2025-05-15 15:52
Адвокаты по делу «Леле Тепе» выступили с заявлением, в котором говорится:
-
2025-05-15 15:47
Планов визита Путина в Стамбул в ближайшие дни нет, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков. Его слова приводит РИА Новости.