Последние новости

«ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ»

Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը շարունակում են համոզել բոլորին, բայց նախևառաջ Հայաստանի քաղաքացիներին, թե Ադրբեջանի հետ խաղաղությունը մոտ է, իսկ հետո արդեն Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններն էլ հեռու չեն, ահավասիկ արդեն հայ-թուրքական սահմանին հանդիպում են երկու երկրների տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ

Կցանկանայինք հուսալ, որ համոզելը՝ համոզել, բայց Փաշինյանն ու Միրզոյանը իրենք գոնե հասկանում են, թե իրականում ինչքան էժանագին են համոզման այդ ջանքերը, ինչ չնչին են դրանք ազդում իրավիճակի վրա։ Մանավանդ որ Բաքուն պարբերաբար հասկացնում է, որ խաղաղության ենթադրյալ պայմանագրի քանի տոկոսն էլ որ համաձայնեցված լինի, միևնույնն է, Բաքվի բոլոր պահանջները մնում են ուժի մեջ. Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի, «միջանցքը» տրամադրվի, ի լրումն՝ «ադրբեջանցի փախստականների» և Հայաստանի զինաթափման հարցերն էլ Բաքվի օրակարգում են և առաջմղման կարիք ունեն: Իսկ այնուհետ, կարող եք թեկուզ ամբողջ 99% համաձայնեցրած լինել, Ալիևի համար նշանակություն չունի, վերջակետ նա կդնի միայն այն ժամանակ, երբ լիովին բավարարվի։

Կարծում ենք, Փաշինյանն ու Միրզոյանը հասկանում են իրական պատկերը։ Այդ դեպքում ինչի՞ համար են բոլոր այդ պարբերական հավաստիացումները, թե Բաքուն ու Երևանը «առավել քան երբևէ» մոտ են խաղաղությանը։ Գլխավոր պատճառներից մեկը վերջին տարիների իրադարձությունների ներքին հանրային ընկալման վերաձևաչափումն է։ Քանզի նման հայտարարությունները ձևավորում են այն պատկերացումը, թե տխրահռչակ խաղաղության պայմանագիրը, անկախ դրա բովանդակությունից, հենց այն է, ինչ պետք է Հայաստանին, դա լինելու է Երևանի դիվանագիտական հաղթանակը

Մարտավարությունը հաջողություն ունի: Հեշտ է նկատել, թե ինչպես են հայրենի ԶԼՄ-ներում խաղաղության պայմանագիր կնքել չցանկանալու առնչությամբ Բաքվին հասցեագրված կշտամբանքներն արդեն գերակշռում նույնիսկ Արցախի էթնիկ զտման համար մեղադրանքներից։ Այսինքն մենք արդեն կշտամբում ենք Ալիևին ոչ այնքան հայկական երկրամասի էթնիկ զտման համար, որքան այն բանի, որ նա, այդ լկտին, ընդ որում հրաժարվում է մեզ հետ խաղաղություն կնքել, որպեսզի այդ էջը շրջի... Ահա այսպես են հանրային գիտակցությունը մանիպուլացնում գործող իշխանության քարոզիչները և հաջողության հասնում իրենց գործունեության մեջ։

Հատկանշական են Փաշինյանի վերջին հայտարարությունները խորհրդարանում՝ ի պատասխան այն հարցի, թե իրատեսակա՞ն է արդյոք Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքը։ Փաշինյանը համարում է, թե նման վտանգ չկա, քանի որ կողմերը մոտ են խաղաղության կնքմանը երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա, բացի այդ, կողմերն արդեն անցել են միջպետական սահմանի սահմանազատման մեկ փուլը և պատրաստ են անցնել հաջորդին:

Ի՞նչ են նշանակում այս խոսքերը: Բոլորն էլ հասկանում են, որ Երևանը ռազմական գործողությունների նախաձեռնող չի լինի։ Այսպիսով, Փաշինյանի խոսքերը նշանակում են, որ, իր կարծիքով, Բաքուն ահագնացման չի գնա, քանի որ առանց այդ էլ ստանում է պահանջածը։ Երևանը, նախ՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և հնարավոր պայմանագրի տեքստում չբարձրաձայնելով Արցախի թեման, փաստացի փակում է հարցը և ճանաչում իրականացված էթնիկ զտման Ալիևի իրավունքը: Երկրորդ՝ միջպետական սահմանի սահմանազատման գործընթացի առաջին փուլում Երևանն արդեն Բաքվին է հանձնել պահանջվող տարածքները և այժմ պատրաստ է շարունակել գործընթացը

Իր պատասխանով Փաշինյանը փաստացի հիմնավորում է, որ Բաքուն ոչ մի պատճառ չունի հարձակվելու Երևանի վրա, քանի որ վերջինս ճանաչել է նաև Արցախի նկատմամբ Բաքվի իրավունքը և բավարարել Հայաստանի նկատմամբ նրա սահմանամերձ պահանջները: Ուրեմն ինչո՞ւ պիտի հարձակվի Հայաստանի վրա։ Այսպես խորհրդարանում փաստարկեց Փաշինյանն իր այն համոզմունքը, թե մոտ ապագայում ռազմական ագրեսիա չի լինի… Համոզիչ է։ Նրա քաղաքական բառապաշարում դա կոչվում է «ռիսկերի կառավարում»:

Միայն թե չասաց, որ խաղաղության պայմանագրի առումով շտապելու պատճառ էլ Բաքուն չունի։ Ալիևը շարունակելու է ճնշում գործադրել Փաշինյանի վրա, քանի որ ակնհայտ է տարածաշրջանում թուրքական ազդեցության ուժգնացումը, ինչպես որ ակնհայտ է նաև Փաշինյանի կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու տարածաշրջանում ռուսական ազդեցության թուլացմանն ուղղված քաղաքականությունը, առաջին հերթին՝ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների վերջնական խզման միջոցով։ Ուրիշ ի՞նչ պիտի ցանկանա Ալիևը։ Միայն զինվի համբերությամբ, մինչև որ Փաշինյանն ինքը կանի Ադրբեջանին անհրաժեշտ ամեն ինչ։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • О ВЫЗОВАХ ПРИ ИЗУЧЕНИИ КИТАЙСКОЙ ФИЛОСОФИИ
    2025-06-21 10:39

    Лучшие аналитические умы Армении бьются разгадать, что же случилось с Николом Пашиняном, когда он вдруг решил наехать на Самвела Карапетяна? На человека, о котором годами ранее говорил исключительно с придыханием. Можно сказать, оды пел в его честь, в честь его известной благотворительной деятельности в Армении и Арцахе.

  • ДНИ УНИЖЕНИЯ
    2025-06-19 15:23

    Время, и далеко не самое отдаленное, расставит все точки над i и даст однозначные ответы на вопрос о том, какая связь между заключением под стражу Самвела Карапетяна и визитом Никола Пашиняна в Турцию. А то, что между этими двумя унизительными для Армении событиями есть прямая связь - к гадалке не ходи. Эта связь гораздо более тесная, чем попытка Пашиняна связать арест Карапетяна с работой «Электрических сетей Армении». Связь более прямая, чем попытка Пашиняна и рюкзаков из «Гражданского договора» связать арест Карапетяна с процессами вокруг церкви. Не говорим уже о смешных попытках обвинить Карапетяна в призыве свергнуть конституционный строй. Обвинениях, которые свелись к сказанной Карапетяном фразе, что если политикам не удастся разрулить ситуацию вокруг церкви, он, Карапетян, «по-своему примет участие в этом» …

  • К ИСТОРИЧЕСКОМУ ВИЗИТУ В ТУРЦИЮ НИКОЛА ВОВАЕВИЧА ПАШИНЯНА
    2025-06-18 09:35

    Официально подтверждено: Никол Воваевич совершит визит в Турцию. В гости к Эрдогану, по приглашению последнего. Правда, на момент написания статьи еще не был уточнен статус визита: государственный, официальный или рабочий. Но разве это важно, какие формальности между своими?

  • «ПОДВИГ» ПРЕМЬЕРА ПАШИНЯНА
    2025-06-17 09:29

    Ирано-израильский конфликт отбросил на задний план все другие информационные потоки. Некоторые были примечательны. В частности, заявления премьер-министра Армении Никола Пашиняна в ходе панельной дискуссии на тему «Используя момент для построения долгосрочного партнерства с соседями» на саммите GLOBSEC 2025 в Праге.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ