Последние новости

Փաստաբան․ Արցախցի բուժքույրը Մոսկվայից Երևան ժամանելիս «Զվարթնոցում» ձերբակալվել է

Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի բուժքույրերից մեկը Մոսկվայից Երևան ժամանելիս ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։

«Ըստ հայտնի դարձած տեղեկությունների՝ արցախցին մասնակցել է 2023 թ. ՀՀ կառավարության շենքի դիմաց կազմակերպված հավաքներին, ինչի հիմքով էլ այժմ մեղադրվում է զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ»,– գրել է փաստաբանը։

Երիցյանի խոսքով` կինը 3 ժամից ավելի գտնվել է անազատության մեջ, իսկ ապա տեղափոխել ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ