Ավինյան․ Սահմանափակել ժամկետանց մեքենաները, որոնք 2-կիլոմետրանոց ծուխ են թողնում իրենց հետևից
Մեր կայքերում առցանց ռեժիմում երևում է 149 օդի որակի չափիչ սարքերից ստացվող տեղեկատվությունը և ձմռան ամիսներին այդ տեղեկատվությունը տեղ-տեղ լինում է մտահոգիչ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետարանի աշխատակից Ավետիսյանը հայտնեց, որ ամեն տարի ձմեռային ամիսներին օդի աղտոտվածության գերազանցումներ է արձանագրվում։ Ըստ նրա, այն պայամանվորված է նրանով, որ սառը օդը կուտակվում է Արարատյան գոգավորության հատակային մասերում, որն էլ իր հետ բերում է ցածրադիր մասերում աղտոտվածության կուտակման, որը կախված է նրանից, որ որոշ ժամանակահատվածում օդափոխություն չի կատարվում։
Իր հերթին Ավինյանն ասաց. «Օդի որակի աղտոտվածության այն հատվածը, որ մարդածին է, Երևանի քաղաքապետարանը վստահաբար ունի անելիք, և ես առաջարկում եմ քառամյա ծրագիր մշակենք, կներկայացնեք մոտավորապես երկու ամիս հետո, ընդհանուր կոնցեպտուալ, թե Երևանի քաղաքապետարան (03:30) պետարանը ինչ միջոցներ պետք է ձեռնարկի Երևան քաղաքում օդի որակի բարելավման ուղղությամբ, և այդ քառամյա ծրագիրը և պետք է ներառի ամենապարզ մեթոդները, ինչպիսին են, օրինակ, ծառատունկն ու անտառատունկը, թվային հստակ ցուցանիշներով, այնպես էլ որոշակի սահմանափակումները, օրինակ, արդեն իսկ կարելի է ասել ժամկետանց ավտոմեքենաների շահագործումը Երևան քաղաքում, որոնք 2 կիլոմետրանոց ծուխ են թողնում իրենց հետևից և նաև մեծ աղտոտիչներ են։
Ես կարծում եմ՝ այս քառամյա ծրագրում մենք համապարփակ, բոլոր հնարավոր կետերով պետք է անդրադարձ ունենանք: Բոլոր հնարավոր այն տեղերում, որտեղ Երևանի քաղաքապետարանը ունի հնարավորություն և լիազորություն գործուն քայլեր իրականացնելու և խնդրում եմ երկու ամիս հետո այս քառամյա ծրագիրը ներկայացնել այս դահլիճում»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 17:32
15 марта 1921 года на улице Гарденберг в Берлине был убит один из главных организаторов Геноцида армян — министр внутренних дел Османской империи Мехмед Талаат-паша.
-
2025-03-15 15:46
Постоялец из Турции, устроивший дебош в ереванской гостинице "Лондон", извинился перед ее персоналом и владельцами. Об этом написал на своей странице в facebook совладелец гостиницы Геворк Барсегян, комментируя распространившиеся с утра сведения об инциденте.
-
2025-03-15 15:45
Алиев утвердил присоединение Азербайджана к Уставу «Исламской восьмерки» (D-8), сообщают азербайджанские СМИ.
-
2025-03-15 15:41
Президент США Дональд Трамп в пятницу вечером подписал указ, который предписывает сократить работу еще семи государственных агентств, включая и отвечающее за работу финансируемых государством СМИ - Радио "Свобода" и "Голоса Америки".