Բարդիները Երևանում համարվեցին վտանգավոր. Դրանք ծեր են ու պետք է փոխարինվեն
Դավիթաշեն վարչական շրջանից մինչև Ծիծեռնակաբերդի բարձրունք նոր ջրագիծ ենք բերել՝ 300 միլիմետր տրամագծով: Այս մասին քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշել է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:
«Դա բերվել է ոչ միայն այդ 10 հեկտարի համար, այլ հաշվի է առնվել ամբողջ շուրջ 90 հեկտար տարածքի ոռոգումը ապահովելու համար:
Վերջերս Նորք-Մարաշի լանջերում շուրջ 7 հեկտարի վրա Մարաշի այգիները վերականգնվեցին։ Վերջին երկու տարիների ընթացքում Երևանում անցկացվել և արդիականացվել է 60 կմ-ից ավել ոռոգման համակարգ։ Վերջին երկու տարիների ընթացքում Երևան քաղաքը ստեղծել է մի մեծ, ջերմոցատնկարանային տնտեսություն 30 հեկտար տարածքի վրա: Անցկացվել է 100 կիլոմետր կաթիլային ոռոգման համակարգ և ստեղծվել և գեներացվել են այնպիսի հզորություններ, որի արտադրանքը, երբ արդեն կմատակարարվի, բավարարելու է ոչ միայն Երևան քաղաքին, այլև ամբողջ Հայաստանի Հանրապետությանը, դեռ մի բան էլ ավելի»,-ասաց նա:
Բեգոյանն ընդգծեց, որ Երևանում ծառերը հավիտենական չեն և պետք է փոխվեն. «Ամեն տարի Երևան քաղաքում տնկում ենք շուրջ մեկ տասնյակ հազարի հասնող ծառատեսակներ, որից, որոնք առաջվա նման ճիպոտներ չեն հիշեցնում, դրանք հասուն ծառեր են, 10 տարեկան, որոշ դեպքերում և ավելի:
Ցավոք սրտի Երևան քաղաքում թանկարժեք երկար ապրող ծառերի հետ միասին 50-ականներին նաև տնկվել են շատ կարճ արագ կանաչապատելու համար Երևան քաղաքը, տնկվել են շատ կարճ կյանք ունեցող և արագ աճող որոշակի ծառատեսակներ, դա թեղին է և բարդին, որը քաղաքային պայմաններում ունի 40-50 տարվա կյանք, դա վաղուց անցել է, մոտենում է 70-80 տարվան, ինչի արդյունքում ունենք բազմաթիվ դրանց տապալման դեպքեր, քամատապալման, ձնատապալման և ընդհանրապես տապալման դեպքեր:
Այստեղ կա ոչ միայն Կանաչ ֆոնդը փրկելու հարց, որը պետք է արվի էկոլոգիական նպատակներով, այլ նաև կա երևանցիների անվտանգության հարց և օր առաջ այդ ծառատեսակները պետք է փոխարինվեն Երևան քաղաքում, որը նաև արվել է այս տարի»,- ընդգծեց Բեգոյանը:
Նա տեղեկացրեց, որ այս տարի Բագրատունյաց, Թումանյան, Ալեքյան Մանուկյան, Խանջյան և Ուլնեցի փողոցներում ամբողջովին փոխարինվել են ծառատեսակները» «Թումանյանի մի մասն է մնացել: Ծեր, ոչինչ չանող ծառերը փոխարինվել են ավելի արժեքավոր և այո, ավելի գեղազարդ ծառատեսակներով»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 06:33
Белый дом считает проведенные в четверг дискуссии по урегулированию кризиса на Украине продуктивными. Как передает ТАСС, пресс-секретарь Белого дома Каролин Левитт заявила, что международное сообщество еще никогда не было так близко к достижению мира на Украине.
-
2025-03-15 06:30
Генеральный секретарь ООН Антониу Гутерриш приветствовал заявления Армении и Азербайджана о завершении переговоров по проекту мирного соглашения. Об этом сообщил его пресс-секретарь Стефан Дюжаррик.
-
2025-03-15 06:26
Марк Карни, избранный новым лидером правящей в Канаде Либеральной партии, принес присягу в качестве премьер-министра страны. Его предшественник Джастин Трюдо подал в отставку под давлением общественного недовольства, вызванного экономическим кризисом и ростом инфляции.
-
2025-03-14 19:49
Генсек НАТО Марк Рютте подтвердил, что вопрос вступления Украины в альянс больше не стоит на повестке дня.