Սարգսյան․ Տավուշում դպրոցները չեն նորոգում, որովհետև պետբյուջեում դրա համար «փող չկա»
Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին Տավուշի մարզում ոչ մի հակակարկտային կայան չի տեղադրվել։ Այս մասին իր էջում գրել է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Իջևան, Բերդ, Դիլիջան համայնքների այգիները, ցանքերը կարկտից անպաշտպան են, սակայն հակակարկտային կայաններ չեն գնում, տեղադրում։
Տավուշի 75 հանրակրթական դպրոցների շենքերից 10-ը կարիք ունի հիմնանորոգման, 32-ը՝ վերանորոգման։
Հակակարկտային կայաններ չեն գնում, դպրոցները չեն նորոգում, որովհետև պետբյուջեում դրա համար փող չկա, իսկ Ամանորի առթիվ ԱԺ պատգամավորներին, աշխատակազմին պարգևատրելու համար պետբյուջեում փող լիուլի կա։
Պարտքերի տակ կքած Հայաստանը նոր վարկեր է վերցնում, հարկերն ու տուրքերը բարձրացնում, որ բարձր պաշտոնյաներին պարգևավճարներ բաժանի։ Քաղաքական կոռուպցիան հո պոզով-պոչով կենդանի՞ չէ․ հենց սա է, որ կա»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 10:07
Армения подвергается ползучей капитуляции, которая не завершится даже при подписании некой бумаги с Азербайджаном. Об этом в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am заявил политолог Степан Даниелян.
-
2025-03-15 09:56
Член исполнительного органа РПА Артак Закарян написал:
-
2025-03-15 06:55
Законопроект о системе штрафов в отношении пассажиров, которые пользуются общественным транспортом без оплаты билета или с чужим льготным билетом, разработан в Армении.
-
2025-03-15 06:52
Дефицит внешней торговли в 2024 г. сократился и составил 4,2 млрд долл. (3,9 млрд долл. в 2023 г.). Об этом говорится в отчете Евразийского банка развития (ЕАБР).