Թագուհի Թովմասյանը ՔՊ-ից հեռացված Աղազարյանի հարցով դիմել է միջազգային հանրությանը
Կրկին գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին և մի շարք միջազգային կազմակերպությունների` Հովիկ Աղազարյանի մասով:
Որպես Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Հայաստանի խորհրդարանի ներկայացուցիչ, իմ պարտքն եմ համարում անդրադառնալ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ կատարվածին:
Ունենալով մարդկային, գաղափարական և քաղաքական ծայրահեղ հակասություններ նույն պատգամավորի հետ, այնուամենայնիվ, համարում եմ, որ մարդու անձնական հեռախոսազրույցները, նամակագրություններն առանձնացնելը և քաղաքական թիմի անդամներին դրանց հետ ծանոթանալու հնարավորություն ընձեռնելը, անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից, խիստ խնդրահարույց է և անընդունելի:
Այդ արտահոսքը խախտում է ազգային օրենսդրությունը և միջազգային իրավունքի մի շարք նորմեր.
1. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր – 1948
2. Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր – 1966
3. Եվրոպական կոնվենցիա մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին – 1950
4. Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգ (GDPR) (2016/679) - 2016 ՀՀ Սահմանադրության 33 և 34-րդ հոդվածները հստակ սահմանում են, որ յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունք:
Առավել անընդունելի է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Տարոն Չախոյանին փոխկապակցված կայքում պատգամավորի սեռական կողմնորոշման մասին «բացահայտումներ են արվել»՝ նույն հեռախոսային տեղեկությունների հղումով:
Աղազարյանի հետ կատարվածը վկայում է ոչ միայն այն մասին, որ խախտվել է նրա անձնական տվյալների պաշտպանության սկզբունքը, այլ նաև տպավորություն է, որ Կառավարության աշխատակզմից ուղղորդված թիրախավորման արշավ է սկսվել պատգամավորի դեմ:
Իմ միջազգային գործընկերներից ու տարբեր կազմակերպություններից ակնկալում եմ համապատասխան արձագանք, քանի որ նախկինում իրավունքների ամենաչնչին ոտնհարման դեպքերով օտարերկրյա դեսպանները, տեսաուղերձով, նույնիսկ դատապարտում էին տեղի ունեցածը: Հիմա՝ մի տեսակ լուռ են:
Թագուհի Թովմասյան, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր
Verelq.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-17 18:15
В детском доме «Дом ребенка» в Гюмри обнаружили тело 13-летней девочки, сообщает shamshyan.com.
-
2025-03-17 18:14
Сегодня в здании «ДОСААФ Армении» прошло маски-шоу. Об этом сообщил один из пользователей соцсетей Артур Микаелян, отметив, что все работающие в здании лишены права на свободное передвижение.
-
2025-03-17 16:29
В правительстве Армении нет обсуждений и повестки о выходе республики из ЕАЭС. Об этом в Национальном Собрании на заседании постоянной парламентской Комиссии по региональной и евразийской интеграции во время обсуждения отчета о ходе реализации и итогах госбюджета за 2024 год заявил 17 марта министр экономики республики Геворг Папоян, отвечая на вопросы оппозиционных депутатов.
-
2025-03-17 16:28
В 2024 году товарооборот Армении со странами-членами ЕАЭС увеличился на 154%. Об этом в Национальном Собрании на заседании постоянной парламентской Комиссии по региональной и евразийской интеграции во время обсуждения отчета о ходе реализации и итогах госбюджета за 2024 год заявил 17 марта министр экономики республики Геворг Папоян.