Последние новости

Տաթև ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ․ ՀԵՐԹԱԿԱՆ ՑՈՒՑԻՉ, ՈՐ ԲԱՔՈՒՆ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

COP29-ի ավարտից անմիջապես հետո Ադրբեջանը դատարան է ուղարկում Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս ռազմագերիների դատական գործը։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրում է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։

«Ադրբեջանի դատախազությունը հրապարակել է նրանց դեմ առաջ քաշված մեղադրանքները։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ «ՀՀ զինված ուժերի և ապօրինի զինված խմբավորումների կողմից 2548 դրվագով կատարված հանցագործությունների մեջ մեղադրվում է 15 անձ»։ Դատախազությունը հրապարակել է հետևյալ անունները՝ Արկադի Ղուկասյան, Արայիկ Հարությունյան, Բակո Սահակյան, Դավիթ Իշխանյան, Դավիթ Բաբայան, Լյովա Մնացականյան, Դավիթ Մանուկյան, Գարիկ Մարտիրոսյան, Մելիքսեթ Փաշայան, Գուրգեն Ստեփանյան, Լևոն Բալայան, Մադաթ Բաբայան, Դավիթ Ալավերդյան, Վասիլի Բեգլարյան և Էրիկ Ղազարյան։ Ինչպես տեսնում եք, այս հաղորդագրության մեջ չկա Ռուբեն Վարդանյանի անունը։ Այստեղից ենթադրում եմ, որ նրա գործը դիտարկվում է առանձին։

Երեկ հայտնի դարձավ, որ Բաքուն նոր մեղադրանքներ է առաջ քաշել ընդդեմ Ռուբեն Վարդանյանի՝ նրան ցմահ ազատազրկման դատապարտելու նպատակով։ Այդ մեղադրանքները և ողջ դատական գործընթացը փակ է պահվում, քանի որ դրանք բոլորն ապօրինի են և որևէ փաստական տվյալ չկա դրանց հարցում։

Ուշագրավ է ևս մեկ դրվագ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի Հանրապետության պատկան մարմիններին հրավիրում է համագործակցել այս հարցում: «Ղեկավարվելով սույն քննչական գործի շրջանակում կասկածվող բազմաթիվ անձանց, ինչպես նաև վկաների՝ Հայաստանի տարածքում գտնվելու լուրջ պատճառներով՝ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի պատկան մարմիններին համագործակցության հրավեր է անում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Կարճ ասած՝ ասում են օգնենք դատենք և փակենք, ում էլ չենք ձերբակալել, հանձնեք մեզ։

Չնայած որոշ սպասումների, թե COP29—ը առիթ կդառնա, որ Բաքուն ազատ արձակի հայ ռազմագերիներին, իրողություններն, ինչպես և սպասելի էին Ալիևի քաղաքականության դեպքում, այլ կերպ են դասավորվում, ինչը ևս մեկ ցուցիչ է, որ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղություն ու բարիդրացիություն։

Ես համոզված եմ՝ այս դատավարությունները վերոնշյալ մարդկանց դեմ չեն միայն, այդ մարդիկ թիրախում են, բայց նպատակը շատ ավելի հեռահար է՝ ներկայացնել Հայաստանը որպես ահաբեկչական ու օկուպանտ պետություն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Պատահական չէ, որ օրեր առաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ասել էր, որ «ագրեսոր և օկուպանտ երկրների ռազմական պլանավորման մեջ որոշակի սահմանափակումների կիրառումը միջազգային հարաբերություններում հաստատված պրակտիկա է։ Օրինակ՝ նման միջոցներ են ներդրվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և իրաքա-քուվեյթյան պատերազմից հետո՝ Իրաքի հետ կապված»։ Նրա խոսքով՝ Հայաստանը՝ «որպես ագրեսոր երկիր, նույնպես պետք է բախվի նմանատիպ սահմանափակումների»։

Այս հանգամանքից ելնելով՝ Հայաստանը որպես պետություն պետք է բոլոր հնարավոր միջոցներով հետամուտ լինի վերոնշյալ անձանց ազատ արձակմանը, չնայած միամտություն է դա ակնկալել Փաշինյանի կառավարությունից, հատկապես այն բանից հետո, երբ Փաշինյանը բաց տեքստով թիրախավորեց Ռուբեն Վարդանյանին՝ դրանով իսկ հերթական ծառայությունը մատուցելով Բաքվին․․․» - գրել է նա։

Verelq.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • Армянские братья бездействуют, а «караван Пашиняна идёт» – Виктор КРИВОПУСКОВ
    2025-06-26 19:30

    Доктор социологических наук, профессор, автор книги «Мятежный Карабах» Виктор Кривопусков, возглавлявший российскую организацию «Россотрудничество» по связям с Арменией, сегодня входит в число нежелательных персон для нынешней армянской власти. В 2023 году ему, как и многим другим российским деятелям, был запрещён въезд в Армению. Тем не менее, Кривопусков продолжает поддерживать контакты с армянскими общественными деятелями и внимательно следит за событиями в стране, сообщает издание Hraparak.am и задает эксперту несколько вопросов.

  • Третий лишний: нужно ли переживать России, если Армении не будет?
    2025-06-26 19:21

    Уничтожение Николом Пашиняном патриотических сил в Армении играет на руку Азербайджану, нацелившемуся на поглощение страны. Сокрушаться ли по этому поводу России? На эту тему рассуждает обозреватель Pravda.Ru Любовь Степушова.

  • Самвел ФАРМАНЯН: У МЕНЯ ДАВНО НЕТ ВОПРОСОВ К НИКОЛУ, ВОПРОС – К НАМ
    2025-06-26 18:42

    Бывший депутат Национального Собрания Армении Самвел Фарманян обратился с «вынужденным публичным запросом» к своим оппозиционным коллегам. В заявлении он подчеркнул необходимость срочного и четкого объединения оппозиционного поля и обозначил два ключевых условия, при выполнении которых возможна настоящая общественно-политическая мобилизация.

  • Артак ЗАКАРЯН: ВЛАСТИ ОБЪЯВИЛИ ДЖИХАД ВСЕМ, КТО ПРОДВИГАЕТ НАЦИОНАЛЬНЫЕ И ГОСУДАРСТВЕННЫЕ ИНТЕРЕСЫ
    2025-06-26 18:37

    Где сегодня находится подлинная независимость Армении?В последние годы официальные власти регулярно заявляют о независимости страны, делая это с особым пафосом. Однако эти заявления являются, пожалуй, самой крупной манипуляцией, когда-либо звучавшей в политической жизни Армении. Об этом на своей странице в социальной сети Facebook пишет член Верховного Органа Республиканской Артак Закарян.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ