Արցախի ԱԺ․ Միացեք Շվեյցարիայի միջազգային հարթակ ստեղծելու ջանքերին
ԱՀ ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը շնորհակալություն է հայտնում Շվեյցարիայի Ազգային խորհրդին:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի անունից երախտագիտություն եմ հայտնում Շվեյցարիայի Ազգային խորհրդին, բանաձևի հեղինակ պատգամավոր Էրիխ Ֆոնտոբելին և խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերին՝ Արցախի ժողովրդի իրավունքներին ցուցաբերած աջակցության համար։
Խորհրդարանի Ստորին պալատի ընդունած բանաձևը, որով գործադիրին կոչ է արվում Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային խաղաղության ֆորում անցկացնել, նշանակալից քայլ է Արցախի բռնի տեղահանված ժողովրդի իրավունքների, մասնավորապես՝ անվտանգ ու արժանապատիվ վերադարձն ապահովելու ուղղությամբ։
Մենք բարձր ենք գնահատում Շվեյցարիայի հավատարմությունը միջազգային իրավունքին ու արդարությանը և հույս հայտնում, որ այս գործընթացն ունենալու է իր տրամաբանական շարունակությունը: Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, պաշտպանելով Արդարադատության միջազգային դատարանի վճռի իրագործումը, ցույց է տվել, որ հստակ գիտակցում է այս հարցի հրատապությունը։
Կոչ ենք անում միջազգային հանրության մնացած անդամներին միանալ Շվեյցարիայի՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցը հասցեագրելու համար միջազգային հարթակ ստեղծելու ջանքերին։ Մենք հավատում ենք, որ համադրված միջազգային ջանքերի շնորհիվ կարող ենք հասնել արդար և կայուն խաղաղության տարածաշրջանում:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 17:32
15 марта 1921 года на улице Гарденберг в Берлине был убит один из главных организаторов Геноцида армян — министр внутренних дел Османской империи Мехмед Талаат-паша.
-
2025-03-15 15:46
Постоялец из Турции, устроивший дебош в ереванской гостинице "Лондон", извинился перед ее персоналом и владельцами. Об этом написал на своей странице в facebook совладелец гостиницы Геворк Барсегян, комментируя распространившиеся с утра сведения об инциденте.
-
2025-03-15 15:45
Алиев утвердил присоединение Азербайджана к Уставу «Исламской восьмерки» (D-8), сообщают азербайджанские СМИ.
-
2025-03-15 15:41
Президент США Дональд Трамп в пятницу вечером подписал указ, который предписывает сократить работу еще семи государственных агентств, включая и отвечающее за работу финансируемых государством СМИ - Радио "Свобода" и "Голоса Америки".