«Հրապարակ». ՔՊ-ՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻՆ ԷԼ ՊԱՏԺԵԼ
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Նիկոլ Փաշինյանը քրեական հետապնդումների է ենթարկում նախկիններին՝ հանրությանը փորձելով ցույց տալ, որ իրենք սուրբ են, իսկ նախկինները՝ թալանչիներ, իշխանության ներսում բուռն քննարկումներ են ընթանում յուրայինների կոռուպցիոն գործունեության մասին։ ՔՊ-ն տևական ժամանակ է՝ քննարկում է ակտիվի վերջին նիստերից մեկի ժամանակ պատգամավոր Արփի Դավոյանի բոցաշունչ ելույթը:
Նա, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասել էր, թե ինչպես պետք է հանրությունը հավատա մեզ, եթե Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ԱՆԻՖ-ի գործունեությունը նման անփառունակ վախճան ունեցավ, բայց որևէ մեկը չպատժվեց: Փաշինյանից պարզաբանումներ է պահանջել և ասել՝ գոնե թիմի ներսում պիտի իմանան, թե ով է դրա մեղավորը, ով է թերացել։ Ի պատասխան՝ Փաշինյանն ասել է, որ քննություն է ընթանում, ապա մուննաթ է եկել՝ իսկ ո՞վ է ասում, որ ոչ մեկը չի պատժվելու:
Դավոյանը հիշեցրել է, որ շուրջ մեկ տարի է՝ քննություն է ընթանում, եթե ընդդիմադիր լինեին, վաղուց դատած կլինեիք։ Հիշեցնենք, որ Դավոյանն ինչ-որ պահից սևեռվել է Տիգրան Ավինյանի վրա և ԱՆԻՖ-ի թեման էլ դրա համար է բարձրացնում․ 2019-2023 թթ․ Ավինյանն էր ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահը։ Մեկ տարի առաջ ՊՎԾ-ն հայտարարեց, որ պետական միջոցներ են վատնվել, ապա ֆոնդը լուծարվեց, ծրագրերը փակվեցին, և ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթ նախաձեռնվեց»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.