Զելենսկի․ Ուկրաինական բանակը ուժ չունի վերադարձնելու Դոնբասը և Ղրիմը
Ուկրաինական բանակը ուժ չունի վերադարձնելու Դոնբասը և Ղրիմը, որը գրավել է Ռուսաստանը, սակայն Կիևը չի կարող հրաժարվել այդ տարածքներից, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ուկրաինայի Սահմանադրությունն արգելում է մեզ դա անել։ Դե ֆակտո այս տարածքներն այժմ վերահսկվում են ռուսների կողմից։ Մենք ուժ չունենք նրանց հետ բերելու։ Մենք կարող ենք հույս դնել միայն միջազգային հանրության դիվանագիտական ճնշման վրա՝ ստիպելու [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինին նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Զելենսկին ֆրանսիական Le Parisien թերթին տված հարցազրույցում։
Միևնույն ժամանակ, այն հարցին, թե պատրաստ է արդյոք խաղաղ երկխոսություն սկսել Պուտինի հետ, Զելենսկին ասել է, որ կարևոր չէ, թե ով է նստած դիմացը, «կարևոր է, թե դու ինչ վիճակում ես»։ «Չեմ կարծում, որ մենք թույլ դիրքերում ենք, բայց մենք նաև ուժեղ դիրքերում չենք: Կլինե՞նք ՆԱՏՕ-ում. Մենք չգիտենք։ Կլինե՞նք արդյոք Եվրամիության մաս։ Այո, ապագայում, բայց ե՞րբ»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Նրա խոսքով՝ Պուտինի հետ բանակցություններ սկսելը նման պայմաններում նշանակում է «իրավունք տալ նրան որոշել ամեն ինչ աշխարհի մեր մասում»։ Հետևաբար, Զելենսկին կոչ է արել նախ մշակել «գործողությունների ծրագիր կամ խաղաղության ծրագիր», որը կարող է ներկայացվել Պուտինին «կամ, ավելի լայն, ռուսներին»:
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի ղեկավարը հավելել է, որ ոչ մի համաշխարհային առաջնորդ «իրավունք չունի Պուտինի հետ բանակցել առանց Ուկրաինայի»։ «Մենք այս մանդատը ոչ մեկին չենք պատվիրակել։ Մենք զոհ ենք»,- ընդգծել է Զելենսկին։
Նա հիշատակել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, ով ցանկանում է արագ գործել՝ պատերազմն ավարտելու համար։ Սակայն, ըստ Զելենսկու, Թրամփը դեռ Սպիտակ տանը չէ և չունի ռազմական կոնֆլիկտի մասին բոլոր տեղեկությունները՝ եզրակացություններ անելու համար։ Ուկրաինայի նախագահը նաև վտանգավոր է անվանել Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելուց առաջ ռազմական գործողությունների «սառեցումը»։
Զելենսկին հույս է հայտնել, որ Թրամփի գալուստով ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային և կավելացնի ռազմական օգնությունը։ «Միացյալ Նահանգները եղել և մնում է մեր գլխավոր դոնորն այս պատերազմում, թեև Ուկրաինայի համար, ես ուզում եմ ընդգծել սա, կարևոր են և՛ Եվրոպան, և՛ Միացյալ Նահանգները։ Մենք ոչ մեկին ուրիշից վեր չենք դասում։ Ամերիկան կարող է ազդեցություն ունենալ Պուտինի վրա. Եվրամիությունը մեր ապագան է. Ահա, թե որտեղ ենք մենք մեզ տեսնում»,- եզրափակել է Ուկրաինայի նախագահը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 12:26
Делегация Республиканской партии Армении в Москве возложила венок к Могиле Неизвестного Солдата, сообщил в соцсетях бывший вице-спикер Эдуард Шармазанов.
-
2025-04-28 12:24
Минобороны Армении опровергло сообщение азербайджанского военного ведомства об обстреле позиций.
-
2025-04-28 12:23
Всемирный Банк ухудшил прогноз по росту ВВП Армении на 2025 год с прежних 5% до обновленных 4% (с фактических 5,9% в 2024г), ожидая в 2026 году некоторого ускорения темпов до 4,2% (против ранее озвучиваемых 4,6%). Как передает Арминфо, об этом отмечается в апрельском экономическом обзоре ВБ по региону Европы и Центральной Азии "Ускорение роста за счет предпринимательства, внедрения технологий и инноваций".
-
2025-04-28 12:22
Президент США Дональд Трамп практически полностью уверен в том, что его администрация сможет заключить сделку с Ираном по ядерной программе исламской республики. Об этом он заявил во время общения с журналистами пресс-пула Белого дома в аэропорту Морристаун (штат Нью-Джерси).