2024թ.ԱՐԴՅՈՒՆՔԸ. ՀԱՅԱՍՏԱՆ՝ ՄԻՆՈՒՍ 4 ԳՅՈՒՂ…
Փաշինյանը վերադարձել է կադաստրի վկայականների թեմային՝ համապատասխան գրառում անելով իր ֆեյսբուքյան էջում: Նա այդ վկայություններն անվանել է «վիճելի»՝ տեղեկացնելով, որ դրանցով զբաղվում են իրավապահ մարմինները: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը մեկնաբանել է այդ գրառումը հետևյալ կերպ. «Չեմ զարմանա, եթե այսօր երեկոյան Գրիգորյանն ու Մուստաֆաևը որոշեն, որ այսուհետ Ադրբեջանին է անցնելու հայկական տարածքի հերթական հատվածը մարզերից մեկում»։
Անդրադառնալով Կիրանցի բնակիչների 6 հողատարածքների սեփականության կադաստրային վկայականին՝ Փաշինյանն ասաց, որ խոսքը... «չարաշահման» մասին է: Խաչատրյանը չբացառեց, որ առաջիկայում ռեժիմի պարագլուխը չարաշահում կհայտարարի Երևանի կենտրոնական հատվածի բնակիչներին կադաստրի տված հողի իրավունքի վկայագրերը: Մի խոսքով, Փաշինյանը բնավ պատահական չէ այս օրերին վերադարձել կիրանցցիների հողի սեփականության թեմային, շարունակությունը դեռ կտեսնենք և, դատելով ամենից, ժողովրդի թիկունքում ձեռք են բերվել հերթական պայմանավորվածությունները…
Անցնող 2024-ի անմխիթար արդյունքը. մայիսի 24-ին դադարեց գոյություն ունենալ սահմանի ամենահզոր ամրագոտին Տավուշում, 3-րդ բանակային կորպուսը լքեց 24 դիրքեր։ Սահմանազատման ենթարկված 12,6 կմ տարածք, 43 սահմանասյուն. Այդ ամենի համար պահանջվեց մոտ 1 ամիս։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մայիսի 15-ին Մուստաֆաևի հետ հանդիպումից հետո հայտարարեց ադրբեջանական կողմի պատրաստակամության մասին՝ շարունակելու գործընթացը նույն տեմպերով: Արդյունքում մինչև քաղաքական տարեվերջ Հայաստանում խոսում էին այն մասին, որ սահմանազատման ցուցանակի տակ տարածքների միակողմանի հանձնումը անվտանգության որևէ երաշխիք չի պարունակում։ Հիշեցնեմ, որ փոխվարչապետների նախագահությամբ հանձնաժողովները ձևավորվել են 2022 թվականի մայիսին։
Կիրանց տանող ճանապարհը, 2 բնակելի տուն, 2 շինություն, 50-ից ավելի հողամասեր. սա սահմանազատման ցուցանակի տակ հողերի հանձնման լոկ սկիզբն է։ Հոկտեմբերի 23-ին խորհրդարանը հաստատեց սահմանազատման-սահմանագծման կանոնակարգը, ընդդիմությունը բոյկոտեց քննարկումն ու քվեարկությունը: Երկու երկրների հանձնաժողովների կողմից հաստատված կանոնակարգը ուժի մեջ մտավ նոյեմբերի 1-ից։ Միակ սկզբունքը 1991թ. Ալմա Աթայի հռչակագիրն է՝ հստակ քարտեզների շրջանցումով։ Իշխող վերնաշերտը փորձում էր ներկայացնել կանոնակարգն իբրև խաղաղության և անվտանգության երաշխիք։
Նոյեմբերի 22-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանը հայտարարեց, որ Գրիգորյանի ու Մուստաֆաևի հանձնաժողովները հաջորդ նիստի ընթացքում նոր հատված են ընտրելու սահմանազատման համար։ Նա ասաց, որ հոկտեմբերին կայացած վերջին հանդիպման ժամանակ հանձնաժողովները պայմանավորվել են ներկայացնել իրենց առաջարկները սահմանի այն հատվածի վերաբերյալ, որտեղ շարունակվելու է գործընթացը: Դեկտեմբերի 10-ին Գրիգորյանը հայտնեց լրագրողներին, որ այս պահի դրությամբ պայմանավորվածություններ չկան հանձնաժողովների հաջորդ հանդիպման օրվա և վայրի վերաբերյալ: Մինչդեռ СОР29-ը վաղուց ավարտվել է, սակայն ձգձգումը, ըստ փոխվարչապետի, բնավ չի նշանակում, թե գործընթացը փակուղի է մտել։
Կողմերը, նրա խոսքերով, պատրաստվում են հաջորդ հանդիպմանը։ Գրիգորյանը հավաստիացրեց, թե իրեն ոչինչ հայտնի չէ հաջորդ հատվածի վերաբերյալ, որտեղ կողմերը նախատեսում են սահմանազատում անցկացնել։ Համաձայնեք, տարօրինակ պատասխան է վավերացված կանոնակարգի խորապատկերին, եթե հաշվի առնենք, որ վավերացման պահից ի վեր անցել է 1,5 ամիս…
Վերլուծաբաններն ու ռազմական փորձագետները շարունակում են մատնանշել կանոնակարգի վիճելի կետերը: Խոսքը հիմնականում այն մասին է, որ փաստաթուղթը նախատեսում է սահմանի առանձին հատվածների վերջնական սահմանազատման ճանաչում՝ կողմերի համաձայնության հիման վրա։ Եթե դրանից հետո հակասություններ առաջանան այլ հատվածների սահմանազատման հետ կապված, ապա դրանք որևէ կերպ չպետք է ազդեն նախկին պայմանավորվածությունների վրա։ Այլ կերպ ասած, տարաձայնությունների դեպքում գործընթացը կարող է դադարեցվել և նույնիսկ ձախողվել։ Չնայած դրան, նախորդ հատվածների սահմանազատումը ոչ ոք կասկածի տակ չի առնի։ Մասնագետները նման հարցադրումը շատ վտանգավոր են համարում, հղում անելով այն փաստին, որ գործընթացի պայմանները թելադրում է ադրբեջանական կողմը։
Այդ կողմը չնչին իսկ ցանկություն չունի դուրս բերել իր զինված ստորաբաժանումները 2020-2021 թվականներին զավթած հայկական տարածքներից: Փաշինյանն իր հերթին հայտարարեց, որ չի կռվի 200 քառ.կմ-ից ավելի հայկական հողի համար, այլ կհասնի հարցի լուծմանը դիվանագիտական ճանապարհով: Ադրբեջանը ամուր բնակռել է հայկական տարածքում, դրա համար էլ Մուստաֆաևի հանձնաժողովը չի համաձայնել կանոնակարգում նշել սահմանազատման ենթակա հատվածների հերթականությունը։ Այս փաստից բխում է հիմնավոր կասկած, որ օկուպացված տարածքների սահմանազատումը հետաձգվելու է, իսկ ժամկետների մոտենալուն պես ադրբեջանական կողմը կասեցնելու է գործընթացը: Սա ակնհայտ է, ինչպես որ ակնհայտ է այն, որ գործընթացի ձգձգումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի, հատկապես եթե հիշենք ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նախազգուշացումն այն մասին, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները СОР29-ից հետո։
Կառավարման առաջին մեկուկես տարվա ընթացքում Փաշինյանի ռեժիմը 11 հազար հեկտար հայկական հող է զիջել Նախիջևանի շրջանում առանց գեթ մեկ կրակոցի։ Այս փաստի մասին քիչ է խոսվում, սակայն հենց այդպիսիք էին Դուշանբեի վերելակում Փաշինյանի և Ալիևի բանակցությունների հետևանքները։
2020 թվականը ճանապարհեցինք առանց Արցախի Հանրապետության տարածքի 75%-ի: 2021 թվականը՝ մայիսի 12-ից 3 մարզերի տարածքների սողացող օկուպացիայի մասին խոսակցություններով։ Ընդ որում հայկական իշխանությունները լռում էին, իսկ Արևմուտքում հնչում էին Իշխանասարի և Սև լճի շրջակայքից զորքերը դուրս բերելու Ալիևին ուղղված պահանջներ։
2022 թվականին դրանց գումարվեցին սեպտեմբերի 13-ի ագրեսիայի արդյունքում բռնազավթված տարածքները լքելու կոչերը։ Աղավնոյի, Սուսի և Բերձորի հանձնմանը հաջորդեց Ադրբեջանի ագրեսիան 5 ուղղություններով. Գորիս, Կապան, Սոթք, Ջերմուկ, Իշխանասար: 2023 թվականը նշանավորվեց Արցախի կորստով, ընդ որում շրջափակման ողջ ընթացքում Արևմուտքը պահանջում էր դադարեցնել սովատանջումը։ Սեպտեմբերի 15-ին՝ ցեղասպանության և Արցախից 120 հազար հայերի բռնի տեղահանման տեսքով շրջափակման եզրափակիչ փուլից հաշված օրեր առաջ (2023 թ.սեպտեմբերի 19-20) Պետդեպարտամենտը վստահեցնում էր, թե թույլ չի տա էթնիկ զտումներ իրականացնել։ Բառերից անդին, ինչպես միշտ, բանը չհասավ։
2024 թվականը ճանապարհում ենք սահմանազատման ցուցանակի տակ Տավուշի 4 գյուղերի հանձնման մասին խոսակցություններով։ Ի՞նչ զրկանքներ են սպասվում հայ ժողովրդին գալիք տարում։
Փաշինյանի և նրա հանցախմբի կողմից իշխանության զավթումից հետո մենք շարունակ տարածքներ ենք հանձնում։ Ռեժիմի պարագլուխն իրեն երևակայել է երկրի միանձնյա տեր՝ իրավունք վերապահելով իրեն սեփական հայեցողությամբ տնօրինելու նրա հարստությանը։ Մնում է հուսալ, որ 2025 թվականը վերջ կդնի արատավոր ավանդույթին։ Վեցուկես տարի Փաշինյանը տարածքներ է հանձնում՝ իշխանության ղեկն իր ձեռքում պահելու դիմաց, ամեն տարի վարչապետի աթոռին նրա մնալը նոր զրկանքներ է բերում երկրին ու ժողովրդին։ Մի՞թե չափազանց բարձր գին չէ դա՝ պետության ղեկին նրան տեսնելու կասկածելի հաճույքի դիմաց։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-30 10:45
В ночь с 30 апреля на 1 мая 2018 г. Пашинян выступил на FB с сообщением о ночном совещании у Сержа Саргсяна, который, напомню, подал в отставку 23 апреля. Главарь уличных беспорядков сообщил своим сторонникам, что республиканцы приняли решение провалить голосование по его кандидатуре. Он призвал соратников собраться утром на площади Республики. Сегодня многие забыли о деталях тех дней, а потому сошлюсь на слова экс-амайнкапета общины "Центр" лидера некогда возрожденной партии АОД Арарата Зурабяна: "Если бы Гагик Царукян не встал рядом с движением, то Серж Саргсян не подал бы в отставку, и не стоит говорить о предательстве!".
-
2025-04-30 09:16
17 апреля с трибуны парламента Пашинян провозгласил "начало социально-психологической революции". В переводе с языка популистских лозунгов на язык простых смертных заявление ознаменовало старт подготовки к общегосударственным выборам. Апрельские тезисы "социально-психологической революции" подразумевают отказ от внешнеполитического приоритета в виде международного признания и осуждения Геноцида армян в Западной Армении 1915 г., отказ от Карабахского движения и от ссылки в преамбуле новой Конституции на Декларацию о независимости Армении. Речь идет об отказе от исторической памяти в пользу "реальной Армении" без Арцаха в условиях оккупации 240 кв. км территории 3-х марзов. Население в лице "3 млн премьер-министров" вот уже 7 лет является свидетелем политических репрессий, которые стали нормой жизни в "бастионе демократии".
-
2025-04-29 09:46
В 2024 г. глава оборонной комиссии парламента Андраник Кочарян как минимум дважды в эфире Общественного телеканала рассказал на всю страну о работах по оснащению и укреплению переднего края и пограничных инфраструктур РА "по последнему слову инженерной науки". В 2025 г. стало очевидным, что работы по укреплению переднего края ведутся с противоположной стороны границы, их проводит азербайджанская армия, оснащая боевые позиции, прокладывая коммуникации для поставки вооружений и боеприпасов. С 22 марта не прекращаются обстрелы приграничных районов на фоне заявлений о том, что Севан должен стать приграничной территорией, Сюник, Тавуш и Вайоц дзор должны принадлежать азербайджанцам, а Ереван и вовсе "древний азербайджанский город".
-
2025-04-26 10:15
26 декабря 2024 г. отец столичного градоначальника Тиграна Авиняна, отвечая на вопрос журналиста, позволил себе неуважительный выпад в адрес владельцев автомобилей марки "Опель", дескать, пусть эти "амбалы не паркуют свои деревенские "Опели" в центре Еревана".