ԵԽ․ Վրաստանի իշխանությունները խոստացել են փոփոխություն մտցնել աղմկահարույց օրենքում
Վրաստանի իշխանությունները խոստացել են փոփոխություն մտցնել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքում, որը բողոքի ալիք է բարձրացրել երկրում։ Այս մասին Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն։
Նրա խոսքով` փոփոխությունները որոշելու համար ԵԽ-ի հետ համատեղ աշխատանքային խումբ կստեղծվի։
«Ողջունում եմ և հայտնում, որ կառավարությունը խոստացել է փոխել օտարերկրյա ազդեցության մասին օրենքի բովանդակությունը։... Դրա համարկստեղծվի աշխատանքային խումբՎրաստանի և Եվրոպայի խորհրդի, այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ», – հայտարարել է նա։
Նրա խոսքով՝ օրենսդրությունը պետք է փոփոխվի, որպեսզի լիովին համապատասխանի եվրոպական չափանիշներին, ինչպես նախատեսված է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և ինչպես դա մատնանշում է Վենետիկի հանձնաժողովը:
Բերսեն հույս ունի, որ նման գործընթացները կարող են իրականացվել նաև այլ ուղղություններով, ինչպիսիք են հավասարությունը, խտրականության կանխարգելումը, ընտրական բարեփոխումները, բանտային համակարգի և պրոբացիայի բարեփոխումները:
Հիշեցնենք` Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» աղմկահարույց օրինագիծը, որը տևական ժամանակ փոթորկել էր Վրաստանը:
Այդ օրենքը նախատեսում է առանձին ռեեստրում գրանցել այն ոչ առևտրային իրավաբանական անձանց և ԶԼՄ-ներին, որոնց եկամուտների ավելի քան 20%-ը ստացվել է արտերկրից:
Վրաստանի իշխանությունները պնդում են, որ օրենքը լիովին համապատասխանում է իրավական բոլոր հիմնական սկզբունքներին և մեկ նպատակ ունի՝ բացահայտել ոչ կառավարական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ֆինանսական աղբյուրները։
Ընդդիմադիրները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և քաղաքացիական ակտիվիստները, որոնք դեմ են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունմանը, պնդում են, որ այդ օրենքը նույն հարթության մեջ է դնում Վրաստանի բարեկամներին և թշնամիներին, պիտակավորում է և խանգարում երկրի ինտեգրմանը ԵՄ-ին։
Վրաստանի իշխանություններն ընդգծում են, որ օտարերկրյա ֆինանսավորման թափանցիկության մասին օրենքներ արդեն ունեն ԱՄՆ-ն, Իսրայելը և Ավստրալիան, իսկ Եվրամիությունում և Ֆրանսիայում նման օրինագծերը քննարկման փուլում են: Միաժամանակ Վրաստանին այս օրինագծի ընդունումից հրաժարվելու կոչ են արել Եվրամիությունն ու ԵՄ առանձին երկրներ, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն ու Եվրոպայի խորհուրդը:
Հիշեցնենք, որ Վրաստանում բողոքի ակտիվ ակցիաներ են սկսվել նոյեմբերի 28-ին իշխանությունների այն հայտարարությունից հետո, թե ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցը հանվում է օրակարգից մինչև 2028 թվականը: Ամեն երեկո Վրաստանի խորհրդարանի մոտ հարյուրավոր մարդիկ են հավաքվում, բողոքի ակցիաները վերաճում են անկարգությունների։ Ցուցարարները ուժայինների վրա քարեր, «Մոլոտովի կոկտեյլներ» են շպրտում, ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառում:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 12:36
В тюрьме в армянском городе Армавир пятеро осужденных начали бессрочную голодовку. Как заявила в беседе со Sputnik Армения начальник управления по связям с общественностью Уголовно-исполнительной службы Минюста Армении Нона Навикян, голодовку они начали 13 марта.
-
2025-03-15 12:35
Правоохранители освободили гражданина Турции, задержанного в Ереване за оскорбления и неуважительное поведение по отношению к гостям и сотрудникам отеля «Лондон», заявил адвокат Рубен Меликян. По его словам, гражданин Турции «вел себя как хозяин со слугами», на что прибывшие на место правоохранители отреагировали адекватно.
-
2025-03-15 12:31
В общинах Паракар Армавирской области и Гюмри Ширакской области сегодня стартует предвыборная кампания. Об этом сообщает ЦИК Армении.
-
2025-03-15 12:29
Хотя отзыв представленных друг против друга исков из международных судов в рамках «мирного» договора обсуждался в контексте выполнения очередного азербайджанского предусловия, при этом, помимо политической составляющей, существует проблема человеческих судеб, написал депутат парламента Тигран Абрамян.