Ադրբեջանի դատախազությունը կոչ է արել ՀՀ-ին համագործակցել․ ՀՀ դատախազությունն էլ՝ լռում է
ՀՀ գլխավոր դատախազությունը չի մեկնաբանում՝ Ադրբեջանում հայերի դեմ քննվող ապօրինի և շինծու գործերով Ադրբեջանի դատախազությունից համագործակցության առաջարկը։
Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, հայտնելով Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի մեղադրանքի լրացման և Արցախի ռազմական-քաղաքական գործիչների դեմ շինծու գործերը դատարան ուղարկելու մասին, կոչ էր արել նաև ՀՀ –ին՝ համագործակցել Ադրբեջանի դատախազության հետ։
«Առաջնորդվելով լուրջ հիմքերով, որոնց համաձայն քննության ընթացքում արծարծված դրվագներում որպես կասկածյալ կամ վկա անցնող անձանցից շատերն այժմ Հայաստանի Հանրապետության տարածքում են, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայաստանյան համապատասխան կառույցներին հրավիրում է համագործակցության», - հայտարարել էր ադրբեջանական գերատեսչությունը։
«Փաստինֆո»-ն փորձեց ՀՀ գլխավոր դատախազությունից պարզել՝ արդյոք նման առաջարկ ստացվել է․ թե՝ ոչ, սակայն կառույցից հրաժարվեցին մեկնաբանել։ «Փաստինֆո»-ն փորձում է տեղեկությունը ճշտել նաև ԱԳՆ-ից, սակայն այս կառույցից ևս դեռևս մեկնաբանություն չի ստացվել։
Փաստացի՝ այս պահին Ադրբեջանը կարող է հանդգնել նաև պահանջել՝ արտահանձնել ՀՀ-ում գտնվող Արցախյան պատերազմին մասնակցած անձանց, այդ թվում՝ գեներալներին, երկրորդ և երրորդ նախագահներին, իսկ պատկան մարմիններն անգամ համարձակություն չունեն հրապարակավ արձագանքել և պնդել, որ ՀՀ իշխանությունները չեն համագործակցի և Ադրբեջանին չեն հանձնի հայրենիքի համար պայքար մղած անձանց։ Դատախազությունը գուցե վստահ չէ, որ այս իշխանությունների կողմից կարող է իրապես համաձայնություն տրվել։
Ճիշտ է, ՀՀ գործող օրենսդրությունն արգելում է ՀՀ քաղաքացիներին արտահանձնելը, բայց արցախցի մեր հայրենակիցներն անգամ դրանով պաշտպանված չեն, քանի որ Փաշինյանի իշխանությունը հայտարարեց, որ կապույտ անձնագրերը նրաց քաղաքացիության իրավունք չեն տալիս։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 22:20
Существует прямая связь между интенсивностью атак на военные центры и инфраструктуру, а также гражданские районы на северо-западе Ирана со стороны израильского режима и планом англосаксонского фронта по созданию фальшивого Зангезурского коридора (Туранский коридор НАТО). Об этом написал иранский политолог Ахмад Каземи.
-
2025-06-18 20:20
Первый зампред комитета Госдумы РФ по делам СНГ Константин Затулин прокомментировал Alpha News задержание российского бизнесмена Самвела Карапетяна, атаку властей Армении на Армянскую Церковь и прозападный курс.
-
2025-06-18 20:17
США и Израиль делают главную ставку на свержение законного правительства Ирана и установление марионеточного режима. Но у Ирана есть опыт Венесуэлы, напоминает обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-06-18 19:33
Действия властей в отношении главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна - это удар по национальной идентичности и Армянской Апостольской церкви. Более того, это показатель нарастающей паники властей. Об этом говорится в заявлении Всеармянского совета дипломатов.