Զելենսկի․ Ուկրաինան թույլ չի տա ռուսական գազի տարանցումը ադրբեջանական գազի քողի տակ
Ուկրաինան թույլ չի տա ռուսական գազի տարանցումը ադրբեջանական գազի քողի տակ, ասել է Զելենսկին՝ ոչնչացնելով Սլովակիայի հույսերը։
Ուկրաինայի և «Գազպրոմի» միջև տարանցման համաձայնագիրը մոտենում է ավարտին։ Ուկրաինան այլևս թույլ չի տա ռուսական գազի տարանցումը իր տարածքով՝ երեկ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրյուսելում Եվրամիության առաջնորդների հետ հանդիպումից հետո։
Նրա խոսքով, արգելքը կտարածվի «Ռուսաստանից» գազի ցանկացած հոսքի վրա՝ ադրբեջանական գազի քողի տակ Եվրոպա ռուսական գազ վաճառելու վտանգից խուսափելու համար։
«Մենք թույլ չենք տա, որ նրանք հավելյալ միլիարդներ վաստակեն մեր արյան վրա։ Աշխարհի ցանկացած երկիր, որը կարող է ինչ-որ էժան բան ստանալ Ռուսաստանից, ի վերջո, կախված կլինի Ռուսաստանից։ Դա տեղի կունենա մեկ ամսից, թե մեկ տարի հետո, կարևոր չէ։ Դա նրանց քաղաքականությունն է»,- ասել է Զելենսկին՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է Ուկրաինան փոխի իր որոշումը և երկարաձգի տարանցման համաձայնագիրը։
Այս հայտարարությունը դուր չի գա Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյին։ Սլովակիան՝ որպես ծով ելք չունեցող երկիր, դեռևս մեծապես կախված է ռուսական գազատարից:
«Փաստինֆո»
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-14 06:25
Президент Франции Эммануэль Макрон в интервью BFMTV заявил, что Крым, скорее всего, останется российским.
-
2025-05-14 06:21
Сельхозпроизводители стран Евразийского экономического союза (ЕАЭС) в марте этого года по сравнению с аналогичным месяцем прошлого года повысили цены на свою продукцию на 10,5%. Об этом сообщает Евразийская экономическая комиссия (ЕЭК).
-
2025-05-14 06:16
Во время своего выступления в Саудовской Аравии президент США Дональд Трамп сообщил, что госсекретарь Марко Рубио отправится в четверг в Турцию для участия в переговорах между Россией и Украиной, передает NBC News.
-
2025-05-14 06:15
Канцлер Германии Фридрих Мерц во вторник предупредил Россию, что Европейский союз введет против нее более жесткие санкции, если Москва на этой неделе не предпримет никаких шагов для достижения мира на Украине, сообщает DW.