Օվերչուկ․ Հայաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունը 10 ամսում հասել է 10,2 մլրդ դոլարի
Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 10 ամսում հասել է 10,2 մլրդ դոլարի, ինչը կրկնակի շատ է նախորդ տարվա ցուցանիշից։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ։
«Մեր առևտրատնտեսական կապերը շարունակում են վերելք ապրել։ Մեր երկրների միջև փոխադարձ առևտուրը նոր ռեկորդներ է սահմանում։ Տարին դեռ չի ավարտվել, այնպես որ կարծում եմ` մինչև տարեվերջ ցուցանիշն էլի կբարձրանա», - նշել է նա։
ՌԴ փոխվարչապետը հավելել է, որ առևտրատնտեսական կապերի իրականացման համար Ռուսաստանն ու Հայաստանը գրեթե ամբողջությամբ անցել են ազգային արժույթներով հաշվարկների, իսկ ռուսական ռուբլու մասնաբաժինը փոխադարձ հաշվարկներում հասել է 96,3 տոկոսի:
Բացի այդ, Ռուսաստանը Հայաստանի հիմնական ներդրողներից մեկն է. արդյունաբերական նախագծում ներդրումները հասել են 3,4 միլիարդ դոլարի: Երկրում գործում են ավելի քան 40 խոշոր ռուսական ընկերություններ, որոնց մի մասը Հայաստանի խոշորագույն հարկատուներն են:
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանն ասել էր, որ ԵԱՏՄ անդամակցության 10 տարվա ընթացքում Հայաստանից արտահանումը միության երկրներ աճել է 10 անգամ:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 22:04
В Стамбуле состоялась встреча премьер-министра Республики Армения Никола Пашиняна и президента Турции Реджепа Тайипа Эрдогана. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Правительства Армении.
-
2025-06-20 21:29
Подвергнутых сегодня приводу граждан начали отпускать. Об этом в беседе с журналистами заявил лидер движения «Священная борьба» архиепископ Баграт Галстанян.
-
2025-06-20 20:34
59,7% опрошенных высоко оценили деятельность Армянской Апостольской церкви по 10-балльной шкале, не довольны ею 18,7%. Об этом свидетельствуют данные опроса фонда "Арар", заявил директор организации Армен Хачикян.
-
2025-06-20 20:30
На данный момент задержано более двух десятков человек, но есть и те, чье местонахождение неизвестно. Об этом на встрече с журналистами 16 июня заявил представитель Верховного органа АРФ Дашнакцутюн, депутат парламента от блока «Армения» Ишхан Сагателян.