Համակարգային աճ կա բոլոր ուղղություններով. Գրիգորյանը՝ Հայաստանի և ՌԴ-ի միջև առևտրի մասին
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ գոհ է Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների արդյունքներից:
Փետրվարի 20-ին Մոսկվայում կայացել է երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովի համանախագահներն են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Իսկապես, քննարկել ենք հարցերի լայն շրջանակ, որոնք կարևոր են և' մեր երկրի, և', ընդհանրապես, հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար։ Դրանք կապված են տնտեսության և առևտրի, էներգետիկայի, տրանսպորտային ենթակառուցվածքների հետ։ Տարվա արդյունքներով արձանագրել ենք շատ լավ ցուցանիշներ, բոլոր ուղղություններով՝ համակարգային աճ», – նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ առևտրի գրեթե կրկնակի աճը տպավորիչ է։
«Իհարկե, ի նպաստ այդ համագործակցության զարգացման, անելիքները ևս շատ են։ Բայց առևտրի՝ գրեթե երկու անգամ աճը տպավորիչ է: Մենք հույս ունենք, որ հանձնաժողովի հաջորդ նիստում ևս երկնիշ աճ կարձանագրվի»,-ասել է ՀՀ փոխվարչապետը:
Գրիգորյանը հիշեցրել է նաև կրթության ոլորտում ստորագրված համաձայնագիրը (նկատի է առնվում Երևանում Հայ-ռուսական համալսարանի աշխատանքային պայմանների մասին համաձայնագիրը – խմբ.):
Նիստի ընթացքում կողմերը քննարկել են նաև հումանիտար ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր:
Նշենք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունն այս տարվա 10 ամիսների ընթացքում հասել է 10,2 մլրդ դոլարի, ինչը երկու անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Բացի այդ, Հայաստանն ու Ռուսաստանը երկկողմ առևտրում գրեթե ամբողջությամբ անցել են ազգային արժույթներով հաշվարկների, իսկ ռուսական ռուբլու մասնաբաժինը փոխադարձ հաշվարկներում հասել է 96,3 %-ի։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 19:40
Главным сюжетом внутренней политики Армении стало противостояние между премьером Николом Пашиняном и главой Армянской Апостольской церкви Гарегином II. Ведущий научный сотрудник Института международных исследований МГИМО Сергей Маркедонов в статье для Forbes.ru пишет, что этот конфликт, подобно воронке, вовлекает новых участников.
-
2025-06-20 19:37
Уголовное дело и арест бизнесмена, главы ГК "Ташир" Самвела Карапетяна станет плохим сигналом со стороны властей Армении для реальных и потенциальных инвесторов, сказал Sputnik Армения председатель Форума армянских союзов Европы и армянской диаспоры Словакии Ашот Григорян.
-
2025-06-20 19:34
В социальной сети Facebook открыта страница Совета по защите прав известного предпринимателя и мецената Самвела Карапетяна. На странице представлены все действия, направленные на защиту предпринимателя. Также там размещена вся информация, связанная с заключением Самвела Карапетяна, его сторонниками, борьбой за свободу и другими событиями.
-
2025-06-20 19:32
Агентство AFP сообщает, что переговоры между европейскими министрами иностранных дел и их иранским коллегой Аббасом Аракчи начались.