Նախատեսում ենք հետագա ներդրումներ ՀՌՀ-ում. ՌԴ կրթության փոխնախարար
Ռուսաստանի իշխանությունները նախատեսում են ընդլայնել ներդրումները Երևանի Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում: Այս մասին հայտնել է ՌԴ գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկին` մեկնաբանելով Հայաստանի և Ռուսաստանի միջև նոր համաձայնագրի ստորագրումը։
Դեկտեմբերի 20-ին ստորագրված փաստաթուղթը թարմացնում է համալսարանի աշխատանքի պայմանները։
Մոգիլևսկին հիշեցրել է, որ Սլավոնական համալսարանը արդեն ավելի քան 25 տարի բարեհաջող աշխատում է 1997 թվականի համաձայնագրի հիման վրա։ Սակայն այս ընթացքում փոխվել են և օրենսդրությունը, և կրթական հաստատությունների կառավարման պայմանները։
«Հայաստանցի գործընկերների հետ միասին մենք փորձել ենք հնարավորինս ճշգրիտ արձանագրել համալսարանի կառավարման և կրթական ծրագրերի իրականացման բոլոր կողմերը»,-նշել է փոխնախարարը:
Այսօր ՀՌՀ-ում սովորում է ավելի քան 5000 ուսանող` ավելի քան 120 կրթական ծրագրերով: Համալսարանը կարևոր հարթակ է դարձել ռուսաց լեզվի, հայ-ռուսական համագործակցության և համատեղ գիտական հետազոտությունների առաջխաղացման համար:
«Նոր համաձայնագիրը հետագա զարգացման հնարավորություններ է բացում։ Մենք ուզում ենք, որ երիտասարդները ժամանակակից կրթություն ստանան և հաջող կարիերա կառուցեն»,-ընդգծել է Մոգիլևսկին։
Հատուկ ուշադրություն է հատկացվում կրթական պայմանների բարելավմանը: Վերջին տարիներին համալսարանն ակտիվորեն թարմացնում է իր նյութատեխնիկական բազան. ժամանակակից վերանորոգում է իրականացվել մի շարք տարածքներում, ձեռք են բերվել սարքավորումներ, բացվել է նոր մասնաշենք և սպորտային համալիր: Այս ամենը, Մոգիլևսկու խոսքով, նպաստում է ուսանողների թվի ավելացմանը։
«Մենք շարունակելու ենք ներդրումներ կատարել ոչ միայն կրթության, այլև համալսարանական գիտության մեջ։ ՀՌՀ-ում աշխատում են ուժեղ մասնագետներ, հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կենսատեխնոլոգիաները, գենոմային և քվանտային տեխնոլոգիաները: Հումանիտար առարկաները, ներառյալ՝ արևելագիտությունը և իրանագիտությունը, նույնպես բարձր մակարդակի վրա են»,-նշել է նա։
Ռուսական կողմը մտադիր է ակտիվորեն աշխատել համալսարանի հետագա զարգացման ուղղությամբ, որպեսզի ամրապնդի նրա դիրքերը որպես կրթական և գիտական կենտրոն:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 17:32
15 марта 1921 года на улице Гарденберг в Берлине был убит один из главных организаторов Геноцида армян — министр внутренних дел Османской империи Мехмед Талаат-паша.
-
2025-03-15 15:46
Постоялец из Турции, устроивший дебош в ереванской гостинице "Лондон", извинился перед ее персоналом и владельцами. Об этом написал на своей странице в facebook совладелец гостиницы Геворк Барсегян, комментируя распространившиеся с утра сведения об инциденте.
-
2025-03-15 15:45
Алиев утвердил присоединение Азербайджана к Уставу «Исламской восьмерки» (D-8), сообщают азербайджанские СМИ.
-
2025-03-15 15:41
Президент США Дональд Трамп в пятницу вечером подписал указ, который предписывает сократить работу еще семи государственных агентств, включая и отвечающее за работу финансируемых государством СМИ - Радио "Свобода" и "Голоса Америки".