ՌԴ-ն հավանություն է տվել Ադրբեջանի հետ «Հյուսիս-Հարավ» միջանցքով փոխադրումների համաձայնագրի նախագծին
Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Մոսկվայի և Բաքվի միջև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով տարանցիկ բեռնափոխադրումների համատեղ զարգացման մասին համաձայնագրի նախագծին։ Ինչպես հաղորդում է ТАСС-ը, դա բխում է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի ստորագրած հրամանից։
Փաստաթղթում նշվում է, որ համաձայնագրի նպատակն է «բարձրացնել տրանսպորտային կապերի արդյունավետությունը և մեծացնել Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքով արևմտյան երթուղու ներուժը»։
Ռուսաստանն ու Ադրբեջանը տարանցիկ փոխադրումների ժամանակ կապահովեն իրենց տարածքներով ապրանքների ազատ տեղաշարժը՝ հաշվի առնելով փաստաթղթի և երկու երկրների օրենսդրության պահանջները։ Մաքսային հսկողության կանոնները հիմնված կլինեն ինչպես օրենսդրության հետ համաձայնագրերի, այնպես էլ միջազգային պայմանագրերի վրա, որոնց մասնակցում են Մոսկվան և Բաքուն։
Փաստաթուղթը միաժամանակ սահմանում է, որ որ համաձայնագրի նպատակն է «բարձրացնել տրանսպորտային կապերի արդյունավետությունը և մեծացնել Հյուսիս-Հարավ ՄՏԿ-ի արևմտյան երթուղու ներուժը։ 2028 թվականի հունվարի 1-ից այն կկազմի առնվազն 5 միլիոն տոննա, իսկ համապատասխան որոշման ընդունումից հետո ամեն տարի այն կհասցվի 15 միլիոն տոննայի։
Եթե Ռուսաստանը մեկ տարվա ընթացքում չփոխադրի բեռի հայտարարագրված ծավալը, «Ռուսական երկաթուղիները» պարտավոր կլինեն փոխհատուցում վճարել «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ին։ Եթե Բաքուն հրաժարվի անհրաժեշտ ծավալով բեռ ընդունել, վճարումը կստանա ռուսական ընկերությունը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 17:10
Исходя из политических и краткосрочных личных целей, нельзя делать заявления, направленные на национализацию ЗАО «Электрические сети Армении». Самый маленький кризис в сфере электроснабжения окажет долгосрочное отрицательное воздействие на экономику, считает экономист Сурен Парсян.
-
2025-06-18 17:05
Ходатайство о применении меры пресечения в виде заключения под стражу в отношении бизнесмена и мецената Самвела Карапетяна рассмотрит судья Ереванского уголовного суда общей юрисдикции Артак Карапетян.
-
2025-06-18 17:03
Приток иностранных граждан наблюдается на армяно-иранской границе. Об этом сообщили Sputnik Армения собственные источники.
-
2025-06-18 17:00
Министерство внутренних дел изъяло 298 килограммов героина, стоимость которого на так называемом «черном рынке» составляет около 85 миллионов лари, сообщил на пресс-конференции заместитель министра внутренних дел Александр Дарахвелидзе.