Գրիգոր ԲԱԼԱՍԱՆՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԶՈՒ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ՝ ԹԵՅ ԽՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՆ ԱՅՆՏԵՂ ԳՆԱՑԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Alpha News-ի հետ զրույցում միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը նշել է, որ Ալիևը կեղծում է, երբ ասում է՝ Հայաստանում 300 հազար ադրբեջանցի է բնակվել:
«Խորհրդային Հայաստանում երբեք չի եղել 300 հազար ադրբեջանցի, եղել է մոտ 160-170 հազար: Ֆիքսենք, որ Ալիևը կեղծում է: Բոլորս էլ գիտենք, որ ադրբեջանցիները աչքը դրել են Սյունիքի վրա, ասում են, որ դա «Արևմտյան Ադրբեջանն» է: Հայաստանն էլ որևէ ձևով դրան չի արձագանքում:
Ալիևները ցանկանում են վերադառնալ իրենց հայրական տուն՝ Սիսիանի շրջան, իրենք չեն էլ թաքցնում դա: Խոսքը Զանգեզուր 300 հազար ադրբեջանցու վերադառնալու մասին է, բայց ի՞նչ հիմքով: Ադրբեջանցիները Հայաստանից գնացել են որևէ գույքային պարտավորություն չունենալով ու Հայաստանը որևիցե գույքային, ֆինանսական պարտավորություն չի ունեցել Հայաստանը կամավոր լքած ադրբեջանցիների համար»,- նկատել է միջազգայնագետը:
Նրա խոսքով՝ խնդրին պետք է ավելի լուրջ մոտենալ:
«Մի փոքր ավելի լուրջ պետք է մոտենալ այս հարցին, հասկանալ, որ արհավիրքը մոտենում է: Ալիևը հող է նախապատրաստում զինված հարձակման համար, որ հետո չասի՝ ես ասում էի, ինձ չլսեցիք: Ալիևը միջազգային հանրությանն ասում է՝ Հայաստանին զսպեք, որովհետև «Հայաստանն աննախադեպ ծավալի զինվում է»: Այսինքն՝ մեր գնած երկու թնդանոթն իր աչքին երևում է, բայց իր գնած 10 զենքը՝ ոչ:
Բնական է, որ սա կեղծիք է, բայց նաև ցանկացած պատերազմ ունի դիվանագիտական նախապատրաստություն: Այս պահին Ալիևը դիվանագիտական ակտիվ նախապատրաստություն է իրականացնում Հայաստան ներխուժելու համար»,- ընդգծել է Բալասանյանը:
Նա նշել է, որ վերջին շրջանում թուրք ու ադրբեջանցի զինվորականները լուրջ քննարկումներ են անցկացնում, որը ճակատագրական է լինելու Հայաստանի համար:
«Մեկ շաբաթ է, ինչ Ադրբեջանում է գտնվում Թուրքիայի ԶՈւ պատվիրակությունը, նրանք ամեն օր հանդիպումներ, քննարկումներ են անցկացնում: Չեմ կարծում, թե այնտեղ են գնացել թեյ խմելու ու մուղամ լսելու համար: Իրենք Ադրբեջանում են գտնվում շատ լուրջ հարցեր քննարկելու համար, և այդ ամենը Հայաստանի համար ճակատագրական կարող է լինել: Դրա համար պետք է լուրջ մոտենալ այս ամեն ինչին և հասկանալ, որ Ալիևի նպատակը խաղաղություն հաստատելը չէ, նրա նպատակը խաղաղության իմիտացիա ստեղծելն է: Ցավոք սրտի, խաղաղ ապրելու ժամանակներն անցել են»,- եզրափակել է Գրիգոր Բալասանյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-14 19:49
Генсек НАТО Марк Рютте подтвердил, что вопрос вступления Украины в альянс больше не стоит на повестке дня.
-
2025-03-14 19:46
Министр иностранных дел Грузии Мака Бочоришвили прияла чрезвычайного и полномочного посла США в Грузии с Робин Данниган с кем обсудила повестку дня сотрудничества двух стран, сообщает пресс-служба МИД Грузии.
-
2025-03-14 19:43
Пресс-секретарь Белого дома Каролин Левитт уточнила, что с президентом РФ Владимиром Путиным говорил не американский лидер Дональд Трамп, а его советник Стив Уиткофф, ранее посетивший Москву.
-
2025-03-14 19:41
Генеральный секретарь НАТО Марк Рютте заявил, что отношения с Россией должны быть в конечном итоге нормализованы после окончания войны в Украине.