ԵԽ-ի պատգամավոր․ Անհրաժեշտ է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ
«Ես լիովին համաձայն եմ, որ մենք պետք է փոխենք մեր կախվածությունը գազից և նավթից ավտոկրատ ռեժիմներից, ինչպիսին Ադրբեջանն է»: Այս մասին Alpha News-ին ասել է ավստրիացի Եվրախորհրդարանի անդամ Լենա Շիլինգը՝ պատասխանելով այն հարցին, որ չնայած Եվրախորհրդարանում ընդունված բազմաթիվ բանաձևերի, որոնք դատապարտում են Ադրբեջանի հանցագործությունները, ԵՄ-ն առաջնահերթություն է տալիս Ադրբեջանի հետ էներգետիկ գործընկերությանը, քան մարդու իրավունքների պաշտպանությանը։
«Այն, ինչ մենք տեսնում ենք խորհրդարանում, այն է, որ մենք մեկը մյուսի հետևից բանաձև ենք ընդունում և ավելի հստակ հասկացնում ենք, որ չենք լռելու ձերբակալությունների և քաղաքացիական հասարակության ճնշումների մասին և այն մասին, որ լրագրողներին ստիպում են լռել։ Սա շատ կարևոր է, քանի որ մարդու իրավունքները չպետք է սահմանափակվեն, և ես կարծում եմ, որ հիմնականը հենց հիմա Ադրբեջանում մարդկանց օգնելն է։
Բաքվում COP29 կլիմայական կոնֆերանսից հետո, որին ես նույնպես մասնակցեցի, 13 մարդ ձերբակալվեց։ Եվ սա կռիվ է, որը մենք շարունակելու ենք։ Մենք դա անում ենք հիմա, և շարունակելու ենք այս պայքարը, քանի որ դա ուղղակի անհրաժեշտ է։ Միևնույն ժամանակ կա երեք հիմնական մեսիջ՝ առաջին հերթին դադարեցնել կախվածությունը նավթից և գազից։ Երկրորդ՝ պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ, երրորդ՝ օգնել քաղաքացիական հասարակությանը, ակտիվիստներին, լրագրողներին և ընդդիմությանը»,- նշել է ԵԽ պատգամավորը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 09:53
Как сообщил в соцсети директор Центра гидрометеорологии и мониторинга Армении Левон Азизян со ссылкой на Европейско-Средиземноморский сейсмологический центр, подземные толчки были зафиксированы в 21:49 по местному времени.
-
2025-06-21 09:50
Журналист-эмигрант Афган Мухтарлы в интервью JAMnews заявил, что между Азербайджаном и Израилем существует глубокое и многостороннее сотрудничество.
-
2025-06-21 09:48
США готовы дать Ирану максимум две недели для достижения договоренности по ядерной программе, заявил президент США Дональд Трамп.
-
2025-06-21 09:46
Самвела Карапетяна преследуют за защиту Армянской Апостольской Церкви – основополагающего элемента армянской идентичности. Об этом заявил в беседе со Sputnik Армения эстрадный певец и актер Араик Бабаджанян (сын великого композитора Арно Бабаджаняна).