Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՁՆՈՒՄՆ ՈՒՆԻ ԿՈՆԿՐԵՏ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը և վերջ, այս մասին հայտարարել է ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նա անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, ով ասել էր, թե 1994-ից հետո բանակցվել է բացառապես Արցախն Ադրբեջանի կազմ մտցնելու մասին։ ՀՀԿ-ականը Փաշինյանի այս խոսքերն անվանել է «հերթական անհեթեթություն ու սուտ»։
«Սա լկտի սուտ է։
Սերժ Սարգսյանի թողած բանակցային փաթեթի արդյունքում Արցախի խնդիրը լուծվելու էր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման՝ հանրաքվեի միջոցով։ Դրա մասին հստակ ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Պոպովը՝ 2021-ի հունվարի 13-ին։
Սերժ Սարգսյանի բանակցած Կազանյան փաստաթղթի ստորագրումից հրաժարվել է Ադրբեջանը։ Դա փաստել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովը՝ 2016-ի ապրիլին։
Դրա մասին ասել է նաև Փաշինյանը 2020-ի հոկտեմբերին՝ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ։
Եթե փաստաթուղթն Արցախն Ադրբեջանին հանձնելու մասին էր, ինչու՞ էր Ալիևը հրաժարվում ստորագրել։
Ավելին՝ Սերժ Սարգսյանի բանակցած փաթեթի բովանդակությունը կարճ տվել է հենց Իլհամ Ալիևը, ով 2016-ի հոկտեմբերի 7-ին նշել է. «Փակ դռների հետևում Ադրբեջանից պահանջում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։
Նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է հայտնի ձայնագրության մեջ Արցախի խորհրդարանի պատգամավորներին ասել, որ Պուտինն էլ է իրեն ասել, որ նույնիսկ Ալիևն է հասկանում Արցախի՝ Ադրբեջանի կազմում չլինելու հանգամանքը։
2020-ի պատերազմի օրերին Փաշինյանը հայտարարել է, որ պատերազմի դադարեցման գինը «5 պլյուս 2» տարբերակն է։
Անգամ 2020-ի հոկտեմբերի 19-20-ի Պուտինի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկով «Շուշին մնալու էր հայկական վերահսկողության տակ»։
Բա որ նախկինները համաձայնվել էին Արցախը տալ Ադրբեջանին, ինչու՞ էր Փաշինյանն ասում՝ ես բանակցությունը իմ կետից եմ սկսում ու ոչ թե Սերժ Սարգսյանի կետից։
Բա 2018-2020թթ. Հանրապետականը քննադատում էր իրեն հենց նրա համար, որ մերժել է Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգությունը։
Նիկոլն էր ասում ՝ «ինչ պետք է, դա էլ բանակցում եմ»։
Նիկոլն էր ասում՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։
Նիկոլը պատերազմով հանձնեց Արցախը։
Բա որ Արցախը «հանձնված» էր մինչև իրեն, ինչու՞ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ։
Ինչու՞, Նիկոլ…
Քո վրա դաջված է կապիտուլյանտի ու Արցախը հանձնողի պիտակը։ Դա ոչ սափրվելով է ջնջվելու ու ոչ էլ՝ կեղծիք տարածելով։
Արցախի հանձնումն ունի կոնկրետ անուն-ազգանուն՝ Նիկոլ Փաշինյան։
Արցախը պահելու օպտիմալ տարբերակ կար՝ 2018-ին սատարել Հանրապետականին ու «չմերժել» Սերժ Սարգսյանին»,- Facebook-ում գրել է Շարմազանովը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 09:41
Мы глубоко обеспокоены болезненными событиями, происходящими на нашей Родине в последние дни. Об этом говорится в заявлении по итогам годового собрания священнослужителей, обнародованном на странице Первопрестольного Эчмиадзина в Facebook.
-
2025-07-12 09:37
10 июля в Абу-Даби состоялась встреча лидеров Армении и Азербайджана, по итогам которой было опубликовано обтекаемое заявление. Что на самом деле обсуждали стороны, возможно ли подписание мирного договора до парламентских выборов Армении 2026 года и какова роль внешних игроков — в интервью VERELQ рассказывает политолог, старший научный сотрудник APRI Armenia Бениамин ПОГОСЯН.
-
2025-07-12 09:36
ООН приветствует диалог между Арменией и Азербайджаном, заявил официальный представитель генсека организации Стефан Дюжаррик, комментируя встречу лидеров двух стран.
-
2025-07-12 09:32
Конференция ООН по торговле и развитию (ЮНКТАД) объявила, что подписанное в 2022 году соглашение с Россией о содействии в экспорте российского продовольствия и удобрений в этом месяце перестанет действовать, передает AFP.