Թույլ չեմ տա խաբել ժողովրդին. Վարդան Օսկանյանը բանավեճի է հրավիրում Նիկոլ Փաշինյանին
Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իրականության հետ որևէ աղերս չունեն։ Այս հայտարարությունն արել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
Փաշինյանը դեկտեմբերի 23-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե 1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: ՀՀ երեք նախագահների գրասենյակները հայտարարություններ էին տարածել՝ կեղծ և սուտ անվանելով Փաշինյանի պնդումները։ Դրանից հետո Փաշինյանը հերթական գրառումն արեց՝ բանավեճի հրավիրելով ՀՀ երեք նախագահներին։
«1992 թվականից ԼՂ բանակցությունների առաջին գծում եմ եղել։ 2008-ին՝ բանակցային գագաթնակետին, ստացել ենք Մադրիդյան սկզբունքների փաստաթուղթը, որտեղ, առաջին անգամը լինելով, ամրագրվում էր ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, և դա հաստատվում էր միջազգային հանրության կողմից՝ 3 համանախագահող երկրների կողմից, որ ԼՂ ժողովուրդն իրավունք ունի հանրաքվեի միջոցով որոշել իր քաղաքական ճակատագիրը։ Սա իսկապես եղել է մեծ հաջողություն»,- նշել է Օսկանյանը։
Նախկին արտգործնախարարը շեշտել է, որ ինքը, լինելով բանակցությունների ակունքում կանգնած դիվանագետ, ըստ այդմ՝ քաջատեղյակ լինելով ամբողջ պրոցեսից, թույլ չի տալու, որ Նիկոլ Փաշինյանը խաբի ժողովրդին։
«Թույլ չեմ տալու իրեն դա անել՝ հանուն Եռաբլուրում հանգչող տղաների։ Ես ինքս եմ ձեռնոց նետում Փաշինյանին և ասում՝ եթե հավատում ես քո ասածին, եթե անկեղծ ես ինքդ քո նկատմամբ, արի, հանրային բանավեճ անցկացնենք»,- ասել է Օսկանյանը։
Հիշեցնենք` նախկին նախագահները մերժել են Փաշինյանի հետ բանավիճելու առաջարկը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-14 19:49
Генсек НАТО Марк Рютте подтвердил, что вопрос вступления Украины в альянс больше не стоит на повестке дня.
-
2025-03-14 19:46
Министр иностранных дел Грузии Мака Бочоришвили прияла чрезвычайного и полномочного посла США в Грузии с Робин Данниган с кем обсудила повестку дня сотрудничества двух стран, сообщает пресс-служба МИД Грузии.
-
2025-03-14 19:43
Пресс-секретарь Белого дома Каролин Левитт уточнила, что с президентом РФ Владимиром Путиным говорил не американский лидер Дональд Трамп, а его советник Стив Уиткофф, ранее посетивший Москву.
-
2025-03-14 19:41
Генеральный секретарь НАТО Марк Рютте заявил, что отношения с Россией должны быть в конечном итоге нормализованы после окончания войны в Украине.