Թբիլիսիի քաղաքապետ․ Վրաստանը չի հանդուրժի ԵՄ-ի շանտաժները
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն քննադատել է երկրի վրա արևմտյան ճնշումները: Նա հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցելու համար ֆինանսական օգնությամբ կամ թեկնածուի կարգավիճակով շանտաժ անելն անընդունելի է:
«Մե՛կ փողով շանտաժը, մե՛կ թեկնածուի կարգավիճակով շանտաժը, մե՛կ բանակցություններ սկսել– չսկսելու շանտաժը մեզ համար կտրականապես անընդունելի են։ Մենք բարեկամություն և գործընկերություն ենք ուզում, բայց իրավահավասարության պայմաններում»,- Կալաձեի խոսքը մեջբերում է Sputnik Գրուզիան։
Մեկնաբանությունը հնչել է Գերմանիայի կողմից 237 մլն եվրո արժողությամբ նախագծերի կասեցման ֆոնին, ինչը, Վրաստանում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերի խոսքով, կապված է եվրաինտեգրումից երկրի նահանջի և բողոքի ցույցերի ճնշման հետ:
Կալաձեն հավելել է, որ իշխանությունները պատրաստ են փոխհատուցել հնարավոր կորուստները:
«Եթե որոշակի ոլորտների աջակցելու անհրաժեշտություն կա, այսօր Վրաստանի բյուջեն պատրաստ է օգնել։ Մենք միշտ լինելու ենք ժողովրդի կողքին»,-ասել է նա։
Հիշեցնենք` Վրաստանում չի հանդարտվում բողոքի ալիքը, որն ավելի բուռն ընթացք ստացավ, երբ իշխանությունը հայտարարեց, որ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու հարցը մինչև 2028 թվականը հանում են օրակարգից, քանի որ այդ հարցն օգտագործվում է որպես շանտաժի գործիք։ Ընդդիմության առաջնորդներն ու նրանց համախոհները պահանջում են խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնել, իսկ հոկտեմբերի 26-ի ընտրությունները կեղծված են որակում։
ԱՄՆ-ն և ԵՄ-ն ուժեղացրել են ճնշումը Վրաստանի վրա` սառեցնելով ֆինանսական օգնության մի մասը, դադարեցնելով համատեղ ծրագրերը և պատժամիջոցներ սահմանելով վրացական ղեկավարության ներկայացուցիչների դեմ: ԱՄՆ-ն նաև հետաձգել է «Noble Partner» զորավարժությունները և վիզային սահմանափակումներ է մտցրել երկրի ավելի քան 100 քաղաքացիների համար:
Արևմուտքը Վրաստանի իշխանություններին մեղադրում է ժողովրդավարական սկզբունքներից հեռանալու և ցուցարարների դեմ բռնաճնշումների մեջ։ Թբիլիսին պնդում է, որ ընտրությունները լեգիտիմ են` վկայակոչելով այն փաստը, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը և երկրի Սահմանադրական դատարանը ճանաչել են ընտրությունների արդյունքները։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 17:32
15 марта 1921 года на улице Гарденберг в Берлине был убит один из главных организаторов Геноцида армян — министр внутренних дел Османской империи Мехмед Талаат-паша.
-
2025-03-15 15:46
Постоялец из Турции, устроивший дебош в ереванской гостинице "Лондон", извинился перед ее персоналом и владельцами. Об этом написал на своей странице в facebook совладелец гостиницы Геворк Барсегян, комментируя распространившиеся с утра сведения об инциденте.
-
2025-03-15 15:45
Алиев утвердил присоединение Азербайджана к Уставу «Исламской восьмерки» (D-8), сообщают азербайджанские СМИ.
-
2025-03-15 15:41
Президент США Дональд Трамп в пятницу вечером подписал указ, который предписывает сократить работу еще семи государственных агентств, включая и отвечающее за работу финансируемых государством СМИ - Радио "Свобода" и "Голоса Америки".