ՆՈՐ ՏԱՐԻ: ԿԳԱ՞ ԱՐԴՅՈՔ ՆԱ ՎԵՐՋԱՊԵՍ
Դեկտեմբերի 31-ին ամփոփում են անցնող տարին և ապագայի ծրագրեր կազմում։ Դա՝ համեմատաբար նորմալ իշխանություն ունեցող երկրներում։ 2024-ի ի՞նչ «ձեռքբերումներ» պիտի արձանագրենք և ի՞նչ «ծրագրեր» կազմենք, եթե հիշենք, թե ինչպիսին էր Հայաստանը մինչև 2018-ի մայիսի 8-ին «հեղափոխականների» իշխանության գալը, և ինչի վերածվեց երկիրը ներկայիս՝ 2024 թվականի վերջնագծում։
Հոգնեցուցիչ է թվարկել այն ամենը (մի անհանգստացեք, չեմ թվարկի), ինչ տեղի է ունեցել այն մայիսի 8-ից հետո մեր և այլոց մեղքով։ Ճակատագրի չար քմայքով այդ օրը Շուշիի ազատագրման տոնից վերածվեց ազգային և հիրավի համամարդկային արժեքներից հեռու կերպարին իշխանության աններելի փոխանցման օրվա: Ահա և նա իր նմանների հետ ձեռնամուխ եղավ «ժողովրդավարության» կառուցմանը։ Թե ինչի դա հանգեցրեց Արցախում, մենք տեսնում ենք։ Հիմա հերթը հասել է Հայաստանի Հանրապետությանը։
...Երբ 2020 թվականի աշնանը Ալիեվն ու Էրդողանը պատերազմ սանձազերծեցին Արցախում, հարկ էր նշել, որ եթե հայերը սաստիկ ցավ են ապրում, աշխարհը պետք է հասկանա, որ շուտով վատ է լինելու նաև մյուսների համար։ 2022 թվականի փետրվարին բռնկվեց և շարունակում է բոցավառվել Ուկրիանայում ու Ռուսաստանում, ապա հաջորդեց Գազայի բնակիչների, երեխաների նկատմամբ իսրայելցիների դաժան, նախապատճառին (պատանդառությանը) ոչ համարժեք հաշվեհարդարը՝ Լիբանանի, Սիրիայի տարածքներին հասցվող հարվածների հետ մեկտեղ։ Ուկրաինական հակամարտության մասշտաբներն արձակեցին Էրդողանի ձեռքերը։ Սիրիայի հյուսիսում «արյունակից եղբայրներին» երկար կերակրելուց նա հետո քսի տվեց դրանց նախագահ Ասադի դեմ։ Այս ամենը և էլի շատուշատ բաներ պատմաբանները կներառեն Երրորդ համաշխարհային պատերազմի տարեգրության մեջ: Բայց սրանք դեռ ծաղիկներն են: Իսկ այ եթե ինչ-որ քաղաքական դեգեներատ որոշի «վերադաստիարակել» Իրանին, ապա վերոնշյալ կատակլիզմները թեթև նախերգանք կթվան տիեզերական մղձավանջի ճանապարհին։ Դե, իսկ մենք՝ հայերս, հաջողացրել ենք հազարամյակներ շարունակ ապրել Հայկական լեռնաշխարհում, հենց այդ «խաղաղության խաչմերուկում», դարեր շարունակ միայնակ պայքարել պարսիկների, հռոմեացիների, արաբների, բյուզանդացիների, սելջուկների դեմ... Հիմա կրկին ծայրաստիճան անհանգիստ է։ Իսկ ինչո՞վ ենք զբաղված մենք։ Պատրա՞ստ եք:
Այսօր մեր, ներողություն արտահայտությանս համար՝ պետությունը ցած է գլորվել այն աստիճան, որ Ալիևն աշխարհի բոլոր հզորների նվագակցությամբ դատում է Արցախի գերեվարված նախկին առաջնորդներին և կոչ անում Հայաստանին համագործակցել «տվյալ հարցում»։ Այսինքն՝ աջակցել այլ «հայ ահաբեկիչների» բացահայտմանը։ Մեր քաջարի իշխանությունները դեռ ծպտուն չեն հանում։ Թեպետ, մյուս կողմից, նրանք Ալիևից շատ ավելի շուտ էին գործի անցել։ Ճիշտ է, այլ սոուսի տակ, երբ քրեական հետապնդում ծավալեցին գեներալ Մանվել Գրիգորյանի, ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Միքայել Արզումանյանի և այլոց նկատմամբ։ Ում անունը տաս՝ «հայ ահաբեկիչ» է։ Այնպես որ «2018-ի Դուշանբեի վերելակը նստած գործընկերները» կարող են գոհ լինել միմյանցից: Իսկ այ մնացած «հայ ահաբեկիչները», որ ապրում են 29 հազարից քիչ ավելի քառակուսի կիլոմետր տարածքում, ոչ մի կերպ չեն հասկանում, թե ինչ է կատարվում և որտեղ ենք մենք բոլորս հանգրվանելու արդեն գալիք 2025-ին։ Աշխարհում կատարվող ամենի խորապատկերին:
...Վիշապի տարին իր տեղը զիջում է Օձի տարվան։ Սուտ խոսել իմ արդեն պատկառելի տարիքում ես այդպես էլ չսովորեցի, ուստի զերծ կմնամ լավատեսական կանխատեսումներից ու խոստումներից։ Քանի դեռ երկրում առաջին դեմք է շարունակում մնալ այն մայիսի 8-ին ընտրվածը, այդ մայիսի 8-ը մեզ համար չի ավարտվի։ Ի դեպ, ինչո՞ւ չվերանվանենք մայիս ամիսը «բոլոր ժամանակների և ժողովուրդների ժողովրդավարի» պատվին։ Այ, վերցրեցին հռոմեացիներն ու ամռան վերջին հարգեցին մի ինչ-որ Օգոստոս կայսրի: Իսկ ինչո՞վ է «մերը» պակաս։ Մանավանդ որ սրա կեսդարյա հոբելյանը նախատեսվում է հունիսի 1-ին, հենց Երեխաների պաշտպանության օրը։ Հուսով եմ, որ իշխանության պատգամավորները հաճույքով կմիանան գաղափարին: Նրանց «շեֆը» հուշարձաններ արդեն ունի։ Մնում է օրացույցում տեղ խարսխել առհավետ...
ՃԻՇՏ Է, ԿԱ ՄԻ «ԲԱՅՑ»։ Եթե սույն «կայսրն» իր հոբելյանը նշի գահին բազմած, և դեռ ձգի մինչև Օձի տարվա վերջ, ապա երկրի «ազատ ու հպարտ» քաղաքացիներից շատերի տրամադրությունն անհամեմատ ավելի վատ կլինի, քան այսօր, և հայոց պետականության մակարդակի հետ կարող է տեղի ունենալ արդեն բացարձակ անվայել ինչ-որ բան։ Չե՞ք հավատում: Իսկ այն մայիսի 8-ին հավատո՞ւմ էիք այս դեկտեմբերի իրողություններին...
Նոր տարին երբեք չի դառնա իսկապես Նոր, քանի դեռ չի անցել 2018 թվականի մայիսի 8-ին սկսված ուղեղի մթագնումը: Կարծում եմ, որ անձամբ հաղթողն ու նրա մերձավոր շրջապատը կռահում են, որ Օձի տարին կարող է իրենց բերել բնավ ոչ այն գայթակղիչ հեռանկարները, որոնցով իրենք ոգևորված թլսորում են մարդկանց գլուխը: Գլխավորները պետք է պատասխան տան ամեն ինչի համար, միջին և ավելի ցածր օղակի գործիչները դեռ ապաշխարելու հնարավորություն ունեն։ Թող մտածեն։
Հասարակ մահկանացուները պետք է վերջապես գիտակցեն. ևս մեկ տարի «սրա» ոտքի տակ, և բազմաթիվ բնիկներ ստիպված կլինեն փախչել հայրենի երկրից հաջորդ՝ Ձիու տարում։ Իսկ ֆաշիստ Ալիևը ձեռնամուխ կլինի «հեղափոխականների» և ծախված միջազգային հանրության հետ «Արևմտյան Ադրբեջան» կառուցելուն։ Պահպանեք Հայրենիքը, որպեսզի ձեր զավակներն ու թոռները ապրելու տեղ ունենան:
Շնորհավոր Նոր, առանց «սրանց» տարին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-30 09:33
Замечательная советская поэтесса Белла Ахмадулина уделяла в своем творчестве значительное место переводам, в числе которых были и произведения армянских классиков.
-
2025-04-30 09:19
2015 г. Главная тема месяца - 100-летие Геноцида армян. Все в основном крутится вокруг этой даты и реакции мира на преступление, оставшееся безнаказанным.
-
2025-04-10 10:04
...Еще 17 сентября 2023 года на выборах в Совет старейшин Еревана власти в более чем миллионной столице получили... 75 тысяч голосов, не без помощи "индийских сипаев" (иностранцев, имеющих право голоса на городских выборах). Но ереванцам было не до мэра... На помощь изворачивающимся в тисках позорного рейтинга "демократам" подоспел потомственный "интеллигент" Ильхам Алиев, атаковавший после 9-месячной блокады Арцах. Основное внимание переключилось туда, где горстка армян пыталась остановить натиск натовской Турции и фактически такого же натовского Азербайджана (это я России пытаюсь объяснить), призвавших под свои знамена террористические банды радикальных исламистов. Арцах пал, а в Ереване правящие силы, где кнутом, где пряником усадили в кресло мэра "своего".
-
2025-04-01 09:58
Доктор технических наук, главный научный сотрудник Центрального аэрогидродинамического института (ЦАГИ, Москва) Геннадий Ашотович Амирьянц внес значительный вклад в развитие исследований в аэромеханике, является автором более 100 научных трудов и 30 изобретений, сыгравших важную роль в обеспечении совершенства советских и российских самолетов. Параллельно ученый написал ряд книг об истории науки и техники.