Փաշինյանը չի մասնակցի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին քովիդի պատճառով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին քովիդի դրական թեստի պատճառով, ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու մասին որոշում դեռ չկա: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Դեկտեմբերի 23-ին և 24-ին մեկուսացել ու աշխատել եմ կեցավայրից: Դեկտեմբերի 25-ին ախտորոշումս արդեն բացասական է և վերադառնում եմ աշխատանքային սովորական ռեժիմի: Այսուհանդերձ, նաև խորհրդակցելով գործընկերների հետ, չեմ մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին», - գրել է նա:
Նա նշել է, որ մինչև օրվա վերջ որոշում կկայացնի վաղը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 25–ին Սանկտ Պետերբուրգում կկայանա ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որին կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակն ասել էր, որ Փաշինյանին սպասում են Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը, սակայն Փաշինյան–Պուտին երկկողմ հանդիպում նախատեսված չէ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-17 19:47
Лжец, опубликуй документ, ты, наконец, собираешься публично рассказать, что такое это так называемое мирное соглашение? Об этом в беседе с журналистами 17 марта заявил лидер движения «Во имя Родины», архиепископ Баграт Галстанян.
-
2025-03-17 19:46
Семилетний воспитанник спортцентра «Дюцазнатун» фонда Hi-Am Нарек Глчян официально внесен в Книгу рекордов Гиннесса.
-
2025-03-17 19:43
Йеменские силы во второй раз за последние часы атаковали американский авианосец USS Harry S. Truman, сорвав авиаудары США. Об этом сообщает Irna.
-
2025-03-17 18:58
Молодые представители движения «Священная борьба» на перекрестке улицы Туманяна и Северного проспекта в Ереване проводят акцию протеста под названием «Не доверяю этим властям».