Monument Watch-ը Բաքվին մեղադրել է հայկական մշակույթի յուրացման պետական միջոցառում կազմակերպելու մեջ
Նոյեմբերի 22-ին COP29-ի շրջանակներում Ադրբեջանում բացվել է մտացածին «Արևմտյան Ադրբեջան» տարածաշրջանի խոհանոցը ներկայացնող ցուցահանդես՝ աղավաղելով և ներկայացնելով հայկական խոհանոցն ու մշակույթը ադրբեջանականի անվան տակ, հայտնել է Mnument Watch-ը։
Ըստ կայքի՝ ցուցահանդեսի միջոցառումներից զատ, հայկական ինքնության յուրացման մեկ այլ իրողություն էր Երևանի (ադրբեջանական անվանմամաբ՝ Իրևան-խմբ․) մասին պատմող գրքի շնորհանդեսը, որն ըստ ադրբեջանական քաղաքականության կեղծ թեզերի համարվում է ադրբեջանական քաղաք։
COP 29 Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (UNFCCC) մասնակից երկրների 29-րդ համաժողովը տեղի է ունեցել Ադրբեջանում 2024 թվականի նոյեմբերի 11-ից 22-ը։
Ադրբեջանը բազմիցս փորձել է տարբեր միջազգային հանդիպումների և քննարկումների ընթացքում առաջ մղել իր կեղծ թեզերը՝ յուրացնելու հայկական տարածքներն ու մշակույթը։
Կայքը հիշեցրել է, որ նախորդը տեղի էր ունեցել Նախիջևանում՝ հունիսի 21-ից 22-ը անցկացված ազգագրական փառատոն-համագումարի շրջանակներում, որը կրում էր «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագիրը։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 12:47
В Армении продолжат укрупнение муниципалитетов по логике бывших районов Армянской ССР.
-
2025-06-20 12:46
Группа армянских туристов, застрявшая в Вифлееме на фоне ирано-израильской эскалации, уже в Армении. Об этом Sputnik Армения сообщила турменеджер JERUSALEM TRAVEL Арпине Алоян.
-
2025-06-20 12:42
Сейчас уже можно сказать, что, по крайней мере, две цели израильского нападения на Иран неделю назад не достигнуты. Об этом написал в своем Telegram-канале иранист Вардан Восканян.
-
2025-06-20 12:36
Делегация Армении во главе с премьер-министром Николом Пашиняном отправилась с первым рабочим визитом в Турцию.