Последние новости

Հայաստանը կծախսի 2,3 մլրդ դոլար պարտքը մարելու և սպասարկելու վրա

Հայաստանը 2025թ. պետք է վճարի 1,6 մլրդ դոլար պարտքի հիմնական գումարը մարելու համար։ Այս մասին դեկտեմբերի 25-ի մամուլի ասուլիսում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նա տեղեկացրել է, որ ևս 780 մլն դոլար կհատկացվի պետական պարտքի սպասարկմանը։ Հովհաննիսյանը նշել է, որ բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել եվրապարտատոմսերի թողարկմամբ, վարկով, ինչպես նաև տեղական պարտատոմսերի թողարկմամբ։

«Վերջին տարիներին մենք պարտքի բաժինն ավելացրել ենք մինչև 48 տոկոս, սակայն եկող տարի այդ ցուցանիշը մի փոքր կկրճատվի։ Հաջորդ տարի մենք մի փոքր ավելի շատ պարտք կվերցնենք, քան վերցրել ենք այս տարի»,- ավելացրել է պաշտոնյան։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ