Քննարկվում է պարտքը հաշվանցելու տարբերակը. նախարարը` չմատակարարված ռուսական զենքի մասին
Ռուսաստանի հետ երկխոսություն կա երկկողմ պարտավորությունների շրջանակում առաջացած պարտքը հաշվանցելու շուրջ, սակայն դրանք գաղտնի պրոցեսներ են։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նա անդրադարձավ այն դիտարկմանը, որ Ռուսաստանը ՀՀ–ին պետք է զենք մատակարարեր, գումարը փոխանցվել էր, սակայն, ըստ ՀՀ իշխանությունների, դա տեղի չի ունեցել։ Լրագրողները հետաքրքրվեցին` հնարավո՞ր է, որ այդ գումարը մարվի ՀՀ–ի` այս կամ այն ծառայության համար ունեցած պարտքով (օրինակ` հայկական ԱԷԿ–ի սպասարկման համար)։
Նախարարը խուսափեց ուղիղ պատասխանից` նշելով, որ դա պետական գաղտնիք պարունակող հարց է, այլ մանրամասներ չի կարող ասել։
«Կա պրոցես, որտեղ մենք գնումներ ենք իրականացրել, այդ գնումների մի մասը չի իրականացվել, մի մասն ուշացումով է իրականացվել, սակայն մանրամասներին չեմ տիրապետում, քանի որ մատակարարումներով զբաղվում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Այո՛, ունենք երկխոսություն` առկա պարտքը հաշվանցելու, սակայն դրանք գաղտնի պրոցեսներ են։ Կան երկկողմանի պարտավորություններ, որոնք առաջացել են այս կամ այն փուլում, ու այդ պարտավորությունները միմյանց հետ հաշվանցելու մասին քննարկում գոյություն ունի»,– հայտարարեց նա։
Հիշեցնենք` Հայաստանի իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը պայմանագրով նախատեսված սպառազինություն և ռազմական տեխնիկա չի մատակարարել, մինչդեռ գումարները փոխանցվել են: Ճշգրիտ գումարը պաշտոնապես չի նշվել։ Որոշ տվյալներով` խոսքը 250 մլն դոլարի մասին է։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ին հայտարարեց, որ քննարկվում է Ռուսաստանին զենքի գնման համար վճարած միջոցների հաշվին Հայաստանի պարտքի նվազեցման տարբերակը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 17:32
15 марта 1921 года на улице Гарденберг в Берлине был убит один из главных организаторов Геноцида армян — министр внутренних дел Османской империи Мехмед Талаат-паша.
-
2025-03-15 15:46
Постоялец из Турции, устроивший дебош в ереванской гостинице "Лондон", извинился перед ее персоналом и владельцами. Об этом написал на своей странице в facebook совладелец гостиницы Геворк Барсегян, комментируя распространившиеся с утра сведения об инциденте.
-
2025-03-15 15:45
Алиев утвердил присоединение Азербайджана к Уставу «Исламской восьмерки» (D-8), сообщают азербайджанские СМИ.
-
2025-03-15 15:41
Президент США Дональд Трамп в пятницу вечером подписал указ, который предписывает сократить работу еще семи государственных агентств, включая и отвечающее за работу финансируемых государством СМИ - Радио "Свобода" и "Голоса Америки".