Դանիան կուժեղացնի Գրենլանդիայի պաշտպանությունը Թրամփի խոսքերից հետո
Դանիայի կառավարությունը հայտարարել է, որ լրացուցիչ միջոցներ կհատկացնի Գրենլանդիայի պաշտպանության համար ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո այն մասին, որ Վաշինգտոնը պետք է վերահսկողության տակ վերցնի տարածքը։ Այս մասին տեղեկացրել է բրիտանական Բի-բի-սի ռադիոհեռարձակող կորպորացիան՝ հղում կատարելով Դանիայի պաշտպանության նախարար Թրոելս Լունդ Փոուլսենին։
Նախարարի խոսքով՝ Գրենլանդիայի պաշտպանության համար նախատեսված միջոցների չափը կկազմի «միլիարդավոր կրոններ՝ երկնիշ գումարով»։ Նախարարը հստակ գումար չի նշել, սակայն, տեղական լրատվամիջոցների գնահատականներով, այն կկազմի «մոտ 12-15 մլրդ կրոն» (մոտ 1,7-2 մլրդ դոլար): Այս գումարով Դանիան կկարողանա երկու նոր նավ և նույնքան հեռահար անօդաչու թռչող սարքեր գնել, ավելացրել է Փոուլսենը։
Բացի այդ, Դանիան մտադիր է ավելացնել Արկտիկյան հրամանատարության անձնակազմի թիվը կղզու մայրաքաղաք Նուուկում։ Թագավորությունը նաև կթարմացնի Գրենլանդիայի երեք հիմնական քաղաքացիական օդանավակայաններից մեկը՝ F-35 գերձայնային կործանիչներով սպասարկելու համար: «Մենք երկար տարիներ բավականաչափ ներդրումներ չենք կատարել Արկտիկայում, այժմ մենք ծրագրում ենք ուժեղացնել մեր ներկայությունը»,- նշել է Փոուլսենը:
Ավելի վաղ դեկտեմբերին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը անհրաժեշտ է համարում Գրենլանդիայի «վերահսկումը»: Ի պատասխան ամերիկացի քաղաքական գործչի խոսքերի՝ Գրենլանդիայի վարչապետ Մյութե Էգեդեն ասել է, որ կղզին «չի վաճառվում և երբեք չի վաճառվի»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 06:55
Законопроект о системе штрафов в отношении пассажиров, которые пользуются общественным транспортом без оплаты билета или с чужим льготным билетом, разработан в Армении.
-
2025-03-15 06:52
Дефицит внешней торговли в 2024 г. сократился и составил 4,2 млрд долл. (3,9 млрд долл. в 2023 г.). Об этом говорится в отчете Евразийского банка развития (ЕАБР).
-
2025-03-15 06:51
Новый лидер Сирии Ахмад аш-Шараа подписал проект Конституции, передает SANA.
-
2025-03-15 06:48
Глава "Центра права и справедливости "Татоян", бывший омбудсмен Армении Арман Татоян сомневается, что Азербайджан откажется от исков против Армении в международных судах.