Զախարովա․ ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրա բոլոր կառույցները ենթակա են լուծարման
Մինսկի համաժողովի բոլոր կառույցները՝ Մինսկի խումբը, բարձր մակարդակի պլանավորման խումբը, ղարաբաղյան կարգավորման գծով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնը ենթակա են լուծարման: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Համապատասխան որոշումների ընդունման օպտիմալ ուղին Բաքվի և Երևանի համատեղ առաջարկն է այդ ինստիտուտների վերացման մասին»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ Մինսկի խմբի ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահները ռուս գործընկերների հետ շփումները դադարեցրել են 2022 թվականի փետրվարին։ Դրան հաջորդել է Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի անբաժանելի մաս՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած Հայաստան-Ադրբեջան-ԵՄ-Ֆրանսիա գագաթնաժողովի արդյունքներով։
Զախարովան նշել է, որ ամեն ինչ սկսվել է Արևմուտքի կողմից Մինսկի խմբի ձևաչափի աշխատանքի արգելափակումից, որին հաջորդել են «գետնի վրա» փոփոխությունները:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-17 14:01
Обвинения против Рубена Варданяна ложны и нелепы, заявил врач и гуманист Том Катена, лауреат международной гуманитарной премии Aurora и основатель клиники Mother of Mercy в Нубийском регионе Судана.
-
2025-03-17 14:00
Тегеран пока не планирует раскрывать детали направленного ему ранее президентом США Дональдом Трампом письма по ядерной сделке, сообщения в СМИ относительно содержания письма являются домыслами. Об этом заявил в ходе пресс-конференции официальный представитель иранского МИД Исмаил Багаи.
-
2025-03-17 13:58
Очередной случай насилия и ограбления перемещенных из Нагорного Карабаха зарегистрирован в Армении. Об этом пишет адвокат Роман Ерицян в соцсетях.
-
2025-03-17 13:54
Следственный комитет Армении опровергает заявления премьера Никола Пашиняна в адрес оппозиции. Об этом в соцсетях написал депутат от блока "Айастан" Гегам Манукян.