ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՆԳՆԱԾ Է ԿԱՄ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ, ԿԱՄ ՆՈՐ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԻ ԱՌԱՋ. ՉԱԼԱԲՅԱՆ
Ադրբեջանի բռնապետ Ալիևի երեկվա հայտարարությունները՝ Հայաստանը ֆաշիստական երկիր անվանելը, խաղաղության պայմանագրից փաստացի հրաժարվելը, և Սյունիքը հանձնելու ու զինաթափվելու լկտի պահանջը, կրկին ցույց են տալիս, որ Ադրբեջանի և նրա հովանավորների իրական մտադրությունը հայկական պետականության լիակատար ոչնչացումն է: Այս մասին իր էջում գրել է «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այդ խնդիրը նրանք լուծում են երկարաժամկետ և հաշվարկված, փուլային ճանապարհով, ամեն փուլում նոր զիջումներ կորզելով Հայաստանում իշխող կապիտուլացիոն վարչախմբից։ Գործող վարչախումբը՝ կազմալուծելով Հայաստանի անվտանգային ողջ համակարգը և փաստացի հրաժարվելով դիմադրությունից, մինչ այժմ իր կողմից վարած քաղաքականությամբ միայն խրախուսել է թշնամու այս վարքագիծն և աճող ախորժակները։
Իրականությունն այն է, որ այսօր Հայաստանը կանգնած է կամ նոր պատերազմի, կամ նոր միակողմանի զիջումների երկընտրանքի առաջ։ Նոր պատերազմի այն պատրաստ չի, և երբեք էլ պատրաստ չի լինի, քանի մեր երկրում իշխում է կապիտուլացիոն այս վարչակարգը, որը մեր ժողովրդին փորձում է արդեն քանի տարի խաբել “խաղաղության» ակնհայտ կեղծ օրակարգով, այն դեպքում, երբ թշնամին միայն պատերազմի է պատրաստվում, և ամեն տարի մեր երկրից մի նոր կտոր է պոկում՝ կռվով կամ առանց դրա, իսկ հիմա էլ արդեն բացահայտ հրաժարվում է ցանկացած խաղաղությունից։
Իրական խաղաղության համար, սակայն պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի, և որքան ուժեղ, միասնական և վճռական լինենք մենք, այնքան թշնամու ախորժակները կնվազեն, պատերազմի հավանականությունը՝ ևս։ Մեր երկիրը անվերջ զիջումներ անելու և դրանով արյունաքամ լինելու հնարավորություն չունի։
Եթե ցանկանում ենք դա կանգնեցնել, մի օր պետք է հաղթահարենք մեր բոլոր կասկածները, ներքին տարաձայնությունները, անձնական հավակնությունները, ազատվենք այս վարչախմբի կործանարար, բթացնող ազդեցությունից, ինքներս պատասխանատվություն ստանձնենք մեր երկրի կառավարման համար, և դուրս բերենք այն անկման և կորուստների այս արատավոր շրջանից։
Այդ պահը մոտենում է, մինչ այդ յուրաքանչյուրս պետք է պատրաստ լինենք այդ բեռի սեփական մասը ստանձնել, և համագործակցել բոլոր առողջ անհատների և ուժերի հետ՝ մեր երկիրը պաշտպանելու և այս ճգնաժամից ի վերջո դուրս բերելու համար»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 19:49
На сегодняшней пресс-конференции Никол Пашинян сравнил идею предоставления контроля над коридором, проходящим через суверенную территорию Армении, с передачей третьей стороне на аутсорсинг национальной инфраструктуры, такой как аэропорт, железные дороги или почтовые службы. Эта аналогия абсурдна, вводит в заблуждение и опасна. Об этом заявил экс-глава МИД Армении Вардан Осканян.
-
2025-07-16 19:41
Всеармянский совет по сохранению Армянской Церкви решительно осуждает антицерковную, оскорбительную риторику, вновь продемонстрированную премьер-министром РА Николом Пашиняном на пресс-конференции 16 июля.
-
2025-07-16 19:38
Представители Арцаха намерены бороться за здание представительства, которое прокуратура намерена отобрать. Об этом сообщил карабахский адвокат Роман Ерицян.
-
2025-07-16 19:37
США обеспокоены столкновениями между этническими группами в Сирии, приведшими к военному вмешательству Израиля, и надеются на нормализацию ситуации, заявил госсекретарь Марко Рубио.